Սա կդաստիարակի գորշ մի զանգված, որն անտարբեր է գիտելիքի նկատմամբ. մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակ աշակերտների գնահատական չստանալու մասին
Հայաստանի դպրոցներում ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, իսկ մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը գնահատում չի իրականացվելու, անբավարար գնահատման շեմը չեղարկվելու է: Այս մասին օգոստոսի 5-ին հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցության ժամանակ։
Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանի կարծիքով՝ երեխաները կսկսեն անտարբերություն ցուցաբերել գիտելիքի նկատմամբ:
«Սա կդաստիարակի գորշ մի զանգված, որն անտարբեր է գիտելիքի նկատմամբ, քանի որ մեկ է՝ սովորի, թե չսովորի, հաջորդ դասարան է գնալու: Ո՞րն է խթանը:
Գնահատականը խրախույս է լավ սովորողի համար, ինչպես նաև մրցության ասպարեզ՝ վատ կամ միջակ սովորողների համար, որ հասնեն լավ սովորողներին: Տեսեք, թե ուսանողներն ինչպես են կռվում գնահատականների համար, որովհետև դա նաև սովորելու, մրցելու, առաջ անցնելու խթան է հանդիսանում: Եթե դու, այսպես ասած, մրցության պահ չես ստեղծում և չես խրախուսում, որ լավ սովորեն, երեխա է՝ կասի, որ մեկ է, ի՞նչ տարբերություն: Պատկերացրեք, ցածր դասարաններում երեխաներն ավելի շատ եմ մրցում, քան բարձր դասարաններում, որովհետև փոքր են, ուզում են առաջ անցնել՝ ինչպես վազքի, խաղի մեջ, ցույց տալ իրենց անձը, բայց հիմա դու ասում ես՝ երկուսդ էլ մեկ եք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ժենյա Քալանթարյանը:
Նշենք, որ նախագծերով նախատեսվում է իրականացնել ավագ դպրոցի արմատական բարեփոխում, ներդնել մոդուլային ուսուցում, կրեդիտային համակարգ, գյուղական համայնքներում ապահովել կրթության նույն հնարավորությունները, կիրառել ցանցային դպրոցի մոդել, պետական դպրոցների ֆինանսավորումն իրականացնել առավելագույն ժամաքանակով: Նախատեսվում է նաև կազմակերպել հետազոտական աշխատանքներ, ուսուցողական այցեր, ընդլայնել ուսուցիչների գործիքակազմը։
Դասագրքերում փոփոխություններ անելու մասին քննարկումները կմեկնարկեն 2021թ. և 2022-ից կներդրվի ամբողջական համակարգ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ