Շատ շնորհակալ ենք, վարկերը պահեք ձեզ, վարկավորմամբ խնդիրը չի լուծվում. Վարդան Բոստանջյանը՝ Կառավարության վարկավորման ծրագրի վերաբերյալ
Կառավարության մշակած աջակցման ծրագրերը միտված են անելանելի իրավիճակում հայտնված տնտեսավարողներին և սոցիալական որոշակի խավերին այդ վիճակից հանելուն, բայց արի ու տես, որ այդ ծրագրերը չեն ծառայում իրենց նպատակին: Միգուցե որոշակի էֆեկտ ունեն, բայց արդյունավետությունը և հասցեագրվածությունը բարձր չէ և չի տալիս ակնկալվող արդյունքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նա նշում է, որ աջակցման ծրագրերը մյուս երկրներում` մասնավորապես Վրաստանում, ավելի արդյունավետ են գործում, իսկ մեզ մոտ ծրագրերի ցածր արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ ծրագրեր մշակողները չեն խորհրդակցում ոլորտի շահառուների հետ, ինչն էլ փաստում է Կառավարության դիմաց հաճախակի բողոքի ակցիաները:
«Մեր հարևանությամբ գտնվող Վրաստանը, համավարակով պայմանավորված, սոցիալական ծանր իրավիճակում գտնվող խավի համար այդ ամիսների` գազի և էներգամատակարարման ծանրաբեռնվածությունը վերցրեց իր վրա: Միայն նման համեմատությունը արդեն ցույց է տալիս մեր ծրագրերի ապաշնորհությունը: Իմ եզրակացությամբ՝ այն պայմանավորված է նրանով, որ որոշում կայացնողները խորապես ծանոթ չեն խնդրին և չեն կարողանում ծրագրի առանձնահատկությունները և նրբությունները հասկանալ»,-ասաց Վարդան Բոստանջյանը:
Անդրադառնալով Կառավարության կողմից վարկերի տրամադրմանը` տնտեսագետը նշեց, որ դրանք առաջացած խնդիրներն ամբողջությամբ չեն լուծում և տնտեսվարողի համար առաջացնում է հավելյալ բեռ:
«Շատ է բարձրաձայնվում վարկային ինստիտուտի մասին, ցանկացած սուբյեկտ` թե ֆիզիկական, թե սպառողական և թե բիզնես վարկի առումով, շատ շնորհակալ է ձեզանից, վարկերը պահեք ձեզ, վարկավորմամբ խնդիրը չի լուծվում, վարկը՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է: Վարկավորմամբ մասնավոր հիմնարկները, բանկային հաստատությունները, հայտնվում են դժվարության մեջ, խոշոր առումով աջակցել չի նշանակում, որ պետությունը ճակատային օգնություն ցույց տվեց: Գյուղատնտեսության համար գյուղացուն 1000-2000 վարկ են տրամադրել, երբեմն կլիմայական վատ պայմանների պատճառով նա չի հասնում իր ակնկալած արդյունքին, և վարկը ծանրանում է նրա վրա, այնպես որ վարկավորումը արդյունավետ միջոց չէ»,- ընդգծեց Վարդան Բոստանջյանը:
Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց` չի բացառում, որ ընդհանուր հանրագումարով ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոսի չափով պակաս արդյունք կունենանք, քան ունեցել ենք 2019 թվականի ընթացքում, Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով հայտարարությանը, նշեց, որ համավարակով պայմանավորված` բոլոր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում տնտեսական անկում նկատելի է, սակայն ճիշտ ռազմավարության դեպքում հնարավոր էր այդ ցուցանիշը նվազեցնել.
«Տնտեսական անկում պետք է լիներ, դա բնական է, բայց Հայաստանի Հանրապետությունում թվերը կրակում են՝ 5 տոկոս, այսքան տոկոս, այնքան տոկոս, իրականությանը դժվար է համապատասխանում, այն սահմանափակումները, որ մենք այսօր տեսնում ենք, կարող ենք եզրակացնել, որ անկումը ավելի մեծ է: Հասարակության համար մեծ հաշվով 7 տոկոս, 20 տոկոս, 5 տոկոս, միևնույն է, թքել եմ այդ տոկոսի վրա, ընդհանրապես ամեն ինչ չափագրվում է հասարակ քաղաքացու գնահատականով և իրականությամբ՝ ունե՞մ ապրանք, եկամուտ գնողականություն, թե ոչ, քաղաքացուն գնաճ, գնանկում չի հետաքրքրում, քաղաքացին հասկանում է, թե ինչն ինչոց է, ինչ թվեր ուզում է` ասեն»,-ասաց Բոստանջյանը:
Հայաստանում ներդրումային քաղաքականությունը զարգացնելու համար, Վարդան Բոստանջյանի կարծիքով, պետք է ռիսկերը նվազեցված լինեն, իսկ նման քաղաքական և տնտեսական պայմաններում ռիսկերը մեծանում են, իսկ ճիշտ տնտեսական ռազմավարություն մշակելու համար, տնտեսագետի համոզմամբ, պետք է կարողանալ արդյունավետ օգտագործել մեր ռեսուրսները:
«Պետք է բնական հարստությունները, ռեսուրսները ռացիոնալ օգտագործել՝ ջուրը, հողը, ընդերքը: Մենք ընդերքը գիշատչաբար միայն կոնցենտրատ կտրվածքով ենք մոտենում, դրա համար վերջնական արդյունք չենք ստանում: Մյուս ռազամավարությունը ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումն է, որի համար կարևոր է կադրերի կրթությունը»,- նշեց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ