Մինսկում կանցկացվի «համերաշխության հանրահավաք»՝ ի աջակցություն Լուկաշենկոյի
Օգոստոսի 16-ին Մինսկում կանցկացվի «համերաշխության հանրահավաք»՝ ի աջակցություն Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Կիրակի 12.00-ին մայրաքաղաքի Անկախության հրապարակում՝ Կառավարության տան մոտ, կանցկացվի խաղաղ համերաշխության հանրահավաք։ Դրան կմասնակցեն պետական կուրսը սատարող ուժերը»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հանրահավաքին կմասնակցեն «բոլոր նրանք, ում համար թանկ է հայրենիքը, ով դեմ է երկիրը երկու հակամարտող ճամբարի կիսելու»։ «Մեզ հետ է ամբողջ կառուցողական Բելառուսը»,-նշել են կազմակերպիչները։
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել օգոստոսի 9-ին: Համաձայն ԿԸՀ վերջնական արդյունքների՝ 80,1%-ով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան, ում անվանել են Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը, հավաքել է ձայների 10,12%-ը։ Ընտտիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա: Գործող նախագահի վերընտրումից հետո երկրում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել, որոնք վերածվել են ոստիկանների հետ բախումների: Բելառուսի ՆԳՆ-ը հայտնել է մի քանի հազար մարդու ձերբակալության մասին, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ, 1 ցուցարար է մահացել:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ