Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններ Կենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունը Թուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Նորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանուն Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ

Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըԹուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքըԱյսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանըԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններԿենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունըԹուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվենՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերՎրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիրՆորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանունՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողներըՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովինՀարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունըՆախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերումՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանըՀամաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանըՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերումԱպօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից էՓոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագներըԵվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս ՄարագոսՉինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքըTRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ԱԳ փոխնախարարԶելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններինԿանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն ԹորոսյանԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերըՀայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունըԻսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլելԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասներըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԱրարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարՂազախստանում այսօրվանից գործում է նոր ՍահմանադրությունըԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններիցՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելուՏալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսըՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՎրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍյունիքում փրկարարները վիրավոր անգղի են փրկելՍի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
Աշխարհ

Բելառուսում Լուկաշենկոյի իշխանության ժամերը հաշված են

Բելառուսում վերջին հինգ օրվա հետընտրական գործընթացները ցույց են տալիս, որ Լուկաշենկոյի իշխանության ժամերն արդեն հաշված են: Նա ստիպված հեռանալու է իշխանությունից: Խնդիրը նրանում է, թե ինչպե՞ս է դա կատարվելու և ի՞նչ է իրենից ներկայացնելու հետլուկաշենկոյական Բելառուսը:

Նախ փորձենք հասկանալ, թե ինչու վեցերորդ անգամ Լուկաշենկոյին չի հաջողվելու վերարտադրել իր իշխանությունը, եթե նախկինում նրան դա հեշտությամբ հաջողվում էր:

Պատճառ առաջին

Լուկաշենկոյին հինգ անգամ հաջողվել էր վերընտրվել իր պաշտոնում և անպայման չէ, որ բոլոր այդ ընտրություններն անցնում էին եվրոպական բարձր չափանիշներով: Պարզապես մինչև 2016 թվականը Բելառուսում չէին գործում արևմտյան հիմնադրամները: Իսկ այդ թվականից սկսած ԵՄ-ն հանեց Բելառուսի նկատմամբ իր պատժամիջոցները, փոխարենը Լուկաշենկոն ազատականացրեց հիմնադրամների գործունեությունն իր երկրում: Այդ հիմնադրամները հիմնականում «լուսավորչական» աշխատանքներ էին տանում տվյալ երկրի երիտասարդության շրջանում, որտեղից Լուկաշենկոն մեծ վտանգ չէր սպասում, փոխարենը Արևմուտքն աչք էր փակում այդ երկրի «մեծերի» քաղաքական դաշտում Լուկաշենկոյի կոշտ քայլերի վրա: Արդյունքում Լուկաշենկոյին թվում էր, թե երիտասարդները մեծ վտանգ իրեն չեն սպառնալու: Եվ հենց այստեղ էլ սխալվեց, քանի որ 2020-ի օգոստոսի 9-ի ընտրությունների գլխավոր հերոսները դարձան հենց Լուկաշենկոյին ընդդիմացող երիտասարդները:

Պատճառ երկրորդ

Լուկաշենկոն պարտվեց ոչ թե ընտրության օրը՝ օգոստոսի 9-ին, այլ հետընտրական այս վերջին օրերին, երբ որոշեց մարդկանց դեմ կիրառել ոստիկանական բիրտ մեքենան՝ հույս ունենալով, որ վախի մտնոլորտ սերմանելով կկարողանա կանխել բողոքի ալիքը: Սակայն ստացվեց ճիշտ հակառակը: Հետընտրական փուլում նրան սկսեցին ընդդիմանալ նույնիսկ այն շրջանակները, որոնք ընտրության ընթացքում չէին քվեարկել իր դեմ: Կարելի է ասել, որ Լուկաշենկոյի «կոշտ» քայլերը հակառակ ազդեցությունը թողեցին մարդկանց վրա, և արդյունքում Լուկաշենկոյի հեռացումը պահանջում են ոչ միայն այդ երկրի երիտասարդները, այլև հանրության մեծ մասը: Կարելի է ասել, որ Լուկաշենկոյի հեռացումն այդ երկրում դարձել է յուրօրինակ ազգային գաղափար:

Պատճառ երրորդ

Լուկաշենկոյի պարտության պատճառներից դարձավ նաև կորոնավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը: Ճիշտ է Բելառուսի տնտեսությունն այդ ճգնաժամից ուղղակի չտուժեց, սակայն մյուս երկրների վրա ճգնաժամի ազդեցությունը մուլտիպլիկացիոն ձևով ազդեց նաև բելառուսցիների վրա:

Պատճառ չորրորդ

26 տարվա ընթացքում Բելառուսում առաջացել էր Լուկաշենկոյից հոգնածության սինդրոմ: Մարդիկ հոգնել էին 26 տարի իրենց երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել մեկ մարդու՝ անկախ նրանից, թե ով կլիներ այդ մարդը:

Պարզապես նախկինում դժգոհության կատալիզատոր հանրային շերտ չկար, դրա համար էլ մարդկանց հոգնածությունը Լուկաշենկոյից լատենտ բնույթ էր կրում: Իսկ երբ այդ շերտը Արևմուտքը պատրաստեց երիտասարդների միջոցով, նրանք «արթնացրին» մյուս բելառուսցիներին այս վերջին ընտրությունների միջոցով:

Պատճառ հինգերորդ

Բելառուսական հեղափոխությունը սպասելի էր, սակայն այն անչափ անսպասելի եկավ բոլորի համար: Մոսկվան դրան հաստատ պատրաստ չէր և այսօր չգիտի, թե ինչպես արձագանքի, որպեսզի մի կողմից այդ երկիրը չկորցնի, մյուս կողմից աջակցելով Լուկաշենկոյին՝ չկորցնի բելառուսցիների դրական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ:

Այս հեղափոխությունն անսպասելի էր նաև Լուկաշենկոյի համար: Նա կարծես կարողացել էր «մաքրել» ողջ քաղաքական դաշտը, սակայն պարտվում է մի ուժի, որը ոչ իսկական լիդեր ունի, ոչ էլ լուրջ կազմակերպված թիմ:

Այդ իսկ պատճառով նա այսօր դարձել է խիստ ոչ ադեկվատ: Չի հասկանում, թե ինչ է իրականում կատարվում իր երկրում և այդ իսկ պատճառով էլ չի կարողանում համապատասխան որոշումներ կայացնել: Անմեղսունակ մտքեր է արտաբերում, թե պետք է աշխատել, որ տնտեսությունը չկանգնի և այդպես շարունակ:

Այս հեղափոխությանը պատրաստ չէր նաև Արևմուտքը: Այստեղ համոզված էին, որ կկարողանան Լուկաշենկոյին դարձնել «կաղ բադ» և արդյունքում նրան հեռացնել Մոսկվայից: Այդ իսկ պատճառով էլ Արևմուտքում էլ են շփոթված և չգիտեն, թե ինչպես արձագանքել, որ թույլ չտան՝ Լուկաշենկոն մոտենա Մոսկվային՝ չհասկանալով, որ Լուկաշենկոն հեռանում է բուն իշխանությունից:

Այսպիսով այն, որ Լուկաշենկոն հեռանալու է իշխանությունից, հասկանալի է: Մնում է այն հարցը, թե ի՞նչ է իրենից ներկայացնելու հետլուկաշենկոյական Բելառուսը: Եվ այս հարցում սկսվելու է կատաղի պայքար Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

Արևմուտքն արդեն Լիտվայի ԱԳ նախարարի միջոցով առաջարկություններով է հանդես եկել և այն ուղարկել է Լուկաշենկոյին:

Այդ առաջարկության իմաստը հետևյալն է՝

Առաջին

Ազատել բոլոր ձերբակալվածներին։

Երկրորդ

Լուկաշենկոն պետք է համաձայնի ձևավորել այսպես կոչված «Ազգային խորհուրդ», որտեղ պետք է ներկայացված լինեն իշխանության, ընդդիմության և հանրության ներկայացուցիչները:

Ըստ այդ առաջարկության՝ Լուկաշենկոն իր բոլոր որոշումները պիտի համաձայնեցնի այդ «խորհրդի» հետ: Լիտվայի ԱԳ նախարարի այս առաջարկից անմիջապես հետո ընդդիմության պայմանական առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան նոր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ պատրաստ է իր ներկայացուցիչների միջոցով աշխատել այդ «խորհրդում»: Ենթադրվում է, որ այս խորհուրդը պիտի դառնա Լուկաշենկոյից իշխանության տրանզիտի միջոց:

Հասկանալով, որ նախաձեռնությունն անցնում է Արևմուտքի ձեռքը՝ Մոսկվան Բելառուսում գործող «ռուս-բելառուսական գործարար խորհուրդ» կազմակերպության միջոցով առաջարկել է Լուկաշենկոյին իր հարթակը ստեղծել իշխանության և ընդդիմության երկխոսության համար: Մոսկվան հույս ունի, որ այս հարթակի միջոցով Լուկաշենկոյից իշխանության անցումը կիրականացվի ռուսամետ գործչին:

Սակայն Արևմուտքում հասկացրել են, որ եթե Մոսկվան փորձի գնալ այդ ուղիով, ապա նրանք «կփոխեն ընդիմության լիդերին» և կիրականացնեն ուկրաինական կամ հայաստանյան մարտի 1-ի տարբերակը:

Դրա համար անհրաժեշտ կլինի մեկ բան, որ Տիխոնովսկայայի տեղը հայտնվի նոր դեմք, ով կոչ կանի դիմադրել իշխանությանը: Արդյունքում կլինի «սակրալ զոհը, կամ զոհերը» և իշխանության կբերվի կոշտ հակառուսական դեմք՝ բելառուսական «Սահակաշվիլի» կամ «Պորոշենկո»:

Ըստ արևմտյան շրջանակների, եթե Մոսկվան չդիմադրի Արևմուտքի ծրագրերին, ապա մարտի 1-ի տարբերակն Արևմուտքը չի կիրառի, և իշխանության կբերվի բելառուսական «Զելենսկին» կամ «Փաշինյանը»:

Ըստ արևմտյան շրջանակների, ընտրության «գնդակը գտնվում է ռուսների դաշտում»: Այստեղ համոզված են, որ իրենք են գեներացրել Լուկաշենկոյի հեռացման ծրագիրը և իրենք էլ ունեն բնական իրավունքն այդ երկրում «նշանակել» իրենց մարդուն:

Անկեղծ ասաց արևմտյան շրջանակների այս տեսակետի մեջ կա իմաստ: «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երգն ու պարը»: Մոսկվան լուրջ աշխատանք չէր տարել այս ուղղությամբ, ինչպես որ չէր տարել այդպիսի աշխատանք Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում: Այդ իսկ պատճառով էլ նա կորցնում է նախաձեռնությունը նաև բելառուսական ուղղությամբ:

Իսկ ինչպիսի՞ն կլինի հետլուկաշենկոյական Բելառուսը և ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ Հայաստանի վրա, այլ խոսակցության թեմա է:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org