Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ համաձայնագիրը «ռազմավարական հիմարության» օրինակ է անվանել
Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը` այն «ռազմավարական հիմարություն» անվանելով, որը, ի վերջո, միայն կամրապնդի դիմադրության տարածաշրջանային ճակատը, հայտնում է PressTV-ն:
«Անկասկած, համաձայնագիրը կամրապնդի դիմադրության առանցքը տարածաշրջանում»,- նշել են նախարարությունում: «Պատմությունը ցույց կտա, թե ինչպես սիոնիստական ռեժիմի այս ռազմավարական սխալը եւ էմիրությունների կողմից դավաճանության այս գործողությունը պաղեստինցիների դեմ եւ, որպես արդյունք` ամբողջ մահմեդական համայնքի, կհանգեցնեն դիմադրության առանցքի ամրապնդմանը»:
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ճնշված պաղեստինյան ժողովուրդը եւ աշխարհի բոլոր` ազատության ձգտող ժողովուրդները երբեք չեն ներելու «օկուպացիոն ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման կամ դրա վայրագությունների հետ հաշտեցման» գործողությունները:
Իրանի արտգործնախարարությունը խորհուրդ է տվել տարածաշրջանի պետություններին, որոնք համակրանք են ցուցաբերում իսրայելական ռեժիմի նկատմամբ եւ խախտում են տարածաշրջանի այնպիսի ժողովուրդների իրավունքները, ինչպիսիք են պաղեստինցիները եւ եմենները, «փոխարենը խելոքանալ եւ իրենց թշնամիներին ընկերներ չհամարել»:
Հայտարարությունն ուժեղ նախազգուշացում է պարունակում «սիոնիստական ռեժիմի ցանկացած միջամտության դեմ Պարսից ծոցի տարածաշրջանի հավասարումներին»:
Հայտարարության մեջ նշվում է, որ Էմիրությունները պետք է ամբողջական պատասխանատվություն ստանձնեն բոլոր այն հետեւանքների համար, որոնք կարող են հետեւել նրաց «խայտառակ» մերձեցմանը «մտացածին եւ անմարդկային օկուպացիոն ռեժիմի» հետ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ