Երեւանում ոստիկաններն անցորդներին արգելում են նկարահանել իրենց գործողությունները
Երեւանում ոստիկաններն անցորդներին արգելում են նկարահանել իրենց գործողությունները: Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները տուգանում երիտասարդ կնոջ դիմակ չկրելու համար, ընդ որում, նրանք շփվում են առանց դիմակների մի խումբ տղամարդկանց հետ:
Դրան զուգահեռ մեկ այլ տեսանյութ է հրապարակվել, որում օպերատորին մոտենում է ոստիկանն ու պահանջում ներկայացնել փաստաթղթերը: Փաստաթղթերը ստանալով՝ ոստիկանն ասում է, որ գրանցում չկա եւ սկսում է պարզաբանել, թե որն է պատճառը: Պարզվում է, որ տղամարդը Սիրիայից ժամանած հայ է: Տղամարդը հրաժարվում է տրամադրել բնակության հասցեն, որից հետո ոստիկանը սկսում է սպառնալ բերման ենթարկելով, որից հետո նկատում է, որ քաղաքացին նկարահանել է երիտասարդ կնոջ մասնակցությամբ միջադեպը:
Ոստիկանները հարցրել են, թե արդյոք նա լրագրող է, ինչին տղամարդը բացասական է պատասխանել: «Այդ դեպքում ինչո՞ւ եք նկարահանում»,-հետաքրքրվել են ոստիկանները: «Նկարահանում եմ քաղաքի փողոցները»,-պատասխանել է քաղաքացին: Հասկանալով, որ օրինական ճանապարհով անհնար է արգելել, ոստիկանները պարզապես թաքցրել են տեղի ունեցածը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ