Նախ, ես ողջ եմ եւ արտերկրում չեմ. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացրել է, որ գործադուլները կարող են շատ բացասական ազդեցություն ունենալ ձեռնարկությունների հետագա աշխատանքի վրա: Այս մասին նա հայտարարել է այսօր շինարարական ոլորտի աշխատանքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Նախ ես դեռ ողջ եմ եւ արտերկրում չեմ, ինչպես այստեղ մեր մի քանի հարգելի «սվյադոմիյա» տարածում են` նախագահը լքել է երկիրը եւ գտնվում է արտերկրում»,- խորհրդակցության սկզբում ասել է պետության ղեկավարը:
Ալեքսանդր Լուկաշենկոն արձանագրել է, որ այժմ երկրում փորձում է ցնցել աշխատանքային կոլեկտիվները: «Դուք գիտեիք եւ գիտեք իմ դիրքորոշումը: Համավարակի ժամանակ, երբ ես փաստացի արգելեցի մարդկանց ազատել աշխատանքից` փողոց դուրս գցելով: Դժվար, ծանր է, բայց հիմա էլ հեշտ չէ: Ապրեն շինարարները, նրանք ավելի հեշտ վիճակում են, նրանք բոլորը գործով են զբաղված: Բայց, այնուամենայնիվ, շինարարներին եւս փորձում են շեղել: Մեր դիրքորոշումը միանշանակ է. համավարակի ծանր ժամանակներում մենք ոչ ոքի չենք աշխատացրել, չենք ստիպել: Եվ այստեղ նույնպես մենք չպետք է որեւէ մեկին պահենք: Եթե մարդիկ ուզում են աշխատել` խնդրեմ: Ահա աշխատանք, եկեք եւ աշխատեք: Եթե մարդ չի ցանկանում աշխատել, մենք չենք կարող պարանով քարշ տալ նրան»,- նշել է նախագահը:
Պետության ղեկավարը գործադուլների հավանական հետեւանքների մասին պատմել է կոնկրետ օրինակներով: «Բելառուսկալի»-ի դեպքում, եթե այս նորմալ գործող ձեռնարկությունը մի քանի օրով կանգնեցնել, ապա դա ձռնտու կլինի հիմնական մրցակիցներ Ռուսաստանին եւ Կանադային: «Եթե նրանք երկու օր գործադուլ անեն, մրցակիցները` ռուսները եւ կանադացիները, կխաչակնքվեն եւ շատ արագ շուկա կմատակարարեն իրենց ուզածը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նույնը վերաբերում է նաեւ մեքենաշինական ձեռնարկությունների աշխատանքին, ինչպիսիք են ՄՏԶ- ն, ՄԱԶ-ը եւ այլն: «Ի սեր Աստծո: Եթե այսօր դուք 10 տրակտոր չարտադրեք, դրանք շուկա չմատակարարեք, վաղը գերմանացիներն ամերիկացիների հետ կգան, ռուսներն իրենց սարքավորումները կբերեն: Նույնպես կխաչակնքվեն»,- նշել է Նախագահը:
Նա շեշտել է, որ աշխարհի տնտեսությունը նոր-նոր է սկսում վերակենդանանալ համավարակի հետ կապված սահմանափակումներից հետո: «Եվ բոլորը պայքարում են այդ շուկաների համար: Եթե կանգ առնենք, երբեք չենք զարգացնի մեր արտադրությունը: Երբեք: Մեզ դեռ կհրեն այդ ճահճի մեջ: Մարդկանց դա պետք է բացատրել. ուզում եք` գործադուլ արեք, եթե ուզում եք աշխատել, աշխատեք»:

















































Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը»
Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն ու նշել է ձերբակալվածների թիվը
Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից
«Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
«Նրանց «ֆաս» հրաման է տրվել». Լուկաշենկոն մեկնաբանել է մերձբալթյան երկրների կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ցուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYT