Իլոն Մասկը պատրաստ է օգնե՞լ Բելառուսին
Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն արձագանքել է Բելառուսում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին Twitter-ի օգտատիրոջ հրապարակմանը: Նա հարցրել է, թե ինչով կարող է օգնել:
Մասկին դիմել է Էրվին Վեյկով անունով օգտատերերը: Նա արել է հետեւյալ գրառումն ու նշել Մասկին. «Բելառուսը կրակի մեջ է. սպանություններ, ծեծկռտուքներ, խոշտանգումներ, ավտոկրատները հաղթում են իրենց ընտրությունները: Խնդրում եմ տարածեք այս հաղորդագրությունը»:
Ի պատասխան Մասկը գրել է. «Ցավում եմ՝ դա լսելով: Ինչո՞վ կարող եմ օգնել»:
Բացի նրանից, հաղորդագրության մեջ նշվել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի անունը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բելառուսում ցուցարարներին պատրաստ է օգնել Thirty Seconds to Mars-ի մենակատար և հոլիվուդյան դերասան Ջարեդ Լետոն: Ցուցարարներին աջակցել են նաեւ որոշ ռուս արտիստներ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ցուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYT