Ռուսաստանում նահանգապետի անչափահաս դուստրը երկու անգամ ավելի շատ եկամուտ է հայտարարագրել, քան հայրը
Ռուսաստանում, 2019 թվականի տվյալներով, Ռյազանի նահանգապետ Նիկոլայ Լյուբիմովի անչափահաս դուստրը 10 միլիոն ռուբլու եկամուտ է հայտարարագրել, ինչը կրկնակի ավելի է հոր եկամտից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով մարզի կառավարության կայքում հրապարակված տվյալներին:
Լյուբիմովը հայտարարագրել է 4,3 միլիոն ռուբլի եկամուտ: Փաստաթղթի համաձայն` նա ոչ բնակարան ունի, ոչ մեքենա: Մարզի ղեկավարի օգտագործման ենթակայության տակ է 205,1 քառակուսի մետր մակերեսով բնակարան: Նրա կինն օգտվում է նույն բնակարանից, հանդիսանում է 92 քառակուսի մետր մակերեսով բնակարանի սեփականատեր և 70,6 քառակուսի մետր մակերեսով բնակարանի համասեփականատեր: Նա ունի նաև Audi Q7 ավտոմեքենա, նրա եկամուտները 2019 թվականին կազմել են 1,8 միլիոն ռուբլի:
Ընտանիքում տարեկան ամենամեծ եկամուտը հայտարարագրել է նահանգապետի անչափահաս դուստրը` 10 միլիոն ռուբլի: Նա օգտվում է նույն բնակարանից, ինչ ծնողները, ինչպես նաև ևս երկու բնակարանից` 92 և 127,7 քառակուսի մետր մակերեսներով: Նրա ենթակայության տակ է նաև 2,2 քառակուսի մետր մակերեսով մառան և 16,7 քառակուսի մետր մակերեսով ավտոկայանատեղի, միևնույն ժամանակ աղջիկը մեքենա չունի:
«Ոչ բնակելի շինությունը (տնտեսական պահեստ), կայանատեղին ձեռք են բերվել եկամուտներով, որոնք ստացվել են անշարժ գույքի վաճառքից և հոր` 2018 թվականի խնայողություններից»,-ասված է փաստաթղթում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ