Կոնգրեսը 2 տարով սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
Ամերիկացի 4 կոնգրեսականների (Ջիմ Ռիշ, Մայք Մքքոլ, Էլիոտ Էնջել, Բոբ Մենդերես ) նախաձեռնությամբ 2 տարով գաղտնի կերպով սառեցվել է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային։ Այդ մասին հայտնում է ամերիկյան Defense News ամերիկյան լրատվական կայքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ըստ աղբյուրի՝ գլխավոր պատճառը S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս թուրքական գործարքն է։
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան թեև 2019թ․-ին ձեռք էր բերել ռուսական ՀՕՊ համակարգերն, այնուամենայնիվ դրանք առայժմ չեն ակտիվացվել և գործարկվել։ Պաշտոնական Անկարան այդ ամենը պատճառաբանում է Թուրքիայի տարածքում կորոնովիրուսի պատճառով ստեղծված իրավիճակով։
Աղբյուրի փոխանցմամբ, առայժմ պարզ չէ, թե փաստացի ամերիկյան կողմը քանի պայմանագիր է սառեցրել, որոնք նախկինում կնքվել էին Թուրքիայի հետ: Նշվում է, որ այդ գործարքներից առնվազն 2-ը համարվում են բավական խոշոր: Դրանցից մեկը կապված է F-16 կործանիչների մոդիֆիկացման հետ, իսկ մյուսը ամերիկյան շարժիչների արտադրության արտոնության հետ, որոնցով Թուրքիան պետք է ավարտին հասցներ Պակիստան արտահանվելիք թուրքական արտադրության ռազմական ուղղաթիռների վերաբերյալ 1,5 մլրդ-ոց գործարքը։
Նաև ընդգծվում է, որ վերջին անգամ ԱՄՆ-ն զենքի վաճառքի սառեցում Թուրքիայի նկատմամբ կիրառել էր այն ժամանակ, երբ թուրքական իշխանությունները օկուպացրել էին Կիպրոս կղզու մի մասը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումը, լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ցուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYT