Փարիզում Ժաննա դ'Արկի հուշարձանի վրա բարձրացվել է Բելառուսի դրոշը
Չորեքշաբթի Փարիզի Ժաննա դ'Արկի հուշարձանի մոտ հայտնվել են «Ազատություն Բելառուսին» կոչը (Free Belarus) եւ սպիտակ-կարմիր-սպիտակ գույներով կտորը, որը Բելառուսի Հանրապետության նախկին պետական դրոշն է հիշեցնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սպիտակ թղթի վրա սեւ տառերով գրությունը փակցված է հուշարձանի քարե հիմքի վրա, իսկ դրոշը ֆրանսիացի հերոսուհու գլխավերեւում է:
Ժաննա դ'Արկի հուշարձանը տեղադրված է Փարիզի Place des Pyramids հրապարակում` Թյուիլրի պարտեզից եւ Լուվրի թանգարանից ոչ հեռու:
Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո բողոքի ցույցերի ալիք էր բարձրացել: Ըստ ԿԸՀ-ի` գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.08 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայան` 10.09 տոկոսը:
Ընտրատեղամասերի փակումից հետո քաղաքացիները, քվեարկության կազմակերպումից եւ արդյունքներից դժգոհ, դուրս եկան փողոց: Զանգվածային չարտոնված բողոքի ցույցերը շարունակվում են արդեն չորս օր: Ցուցարարների դեմ իրավապահներն արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ են կիրառում: Ինչպես հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունից, անկարգությունների ընթացքում մի մարդ է մահացել, նա փորձում էր անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ցուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYT