Սմբատ Գոգյանն ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը զրկվի գիտական աստիճանից
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում առաջիկայում պատրաստվում են ներկայացնել Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանի հետ կապված վարույթի եզրակացությունը:
Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ վարույթն ավարտվել է, ու այժմ վարույթի կազմավորման պրոցեսն է ընթանում:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը իր նիստում որոշում էր կայացրել, որով անվավեր էր ճանաչել Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի` միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը, ինչը Դիանա Գալոյանը բողոքարկել էր:
Ըստ մեր տեղեկությունների` այդ վարույթին անհամբեր սպասում է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, որը ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը դոկտորի գիտական աստիճանից զրկվի: Ու անգամ երբ Գոգյանը հրավիրվել է վարույթին մասնակցելու ու գնացել է իր փաստաբանի հետ, նրա փաստաբանին չեն թույլատրել մասնակցել գործընթացին, ինչի համար վերջինս հեռացել էր նախարարությունից` որևէ ձևով չմասնակցելով վարույթին, հետագայում ուղարկելով գրավոր դիրքորոշում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ վարույթը եզրակացության փուլում է, բայց այլ մանրամասներ չեն կարող հայտնել: Իսկ Դիանա Գալոյանը ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ «Ժողովուրդը» թերթի այսօրվա համարում։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ