Բելառուս նախկին հատուկ ջոկատայիններն աղբն են նետում իրենց համազգեստը. ԶԼՄ-ներ
Մի քանի մարդ, ով պնդում է, որ ծառայել է Բելառուսի ուժային կառույցներում, տեսանյութ են ձայնագրել, որոնցում իրենց համազգեստն աղբն են նետում: Կադրերը հրապարակվել են Instagram-ի իրենց էջերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Եվգենի Նովիցկին` Մինսկի Լոգոյսկ արբանյակ քաղաքից, Instagram-ում տեսանյութ էր տեղադրել, որում նրա եղբայրն ասում է, որ չի կարող հպարտանալ նրանով, թե որտեղ է ծառայել եւ չի կարող պահել հատուկ ջոկատայինի համազգեստը, ինչից հետո նետում է այն աղբը:
Արտյոմ Բելինովիչը հայտարարում է, որ «հատուկ ջոկատայինների բելառուսական եղբայրություն Բելառուսում այլեւս չկա», ինչից հետո աղբամանի մեջ է նետում բերետը: в/ч 3214 հեշթեգով (Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերի հատուկ նշանակության զորքերի զորամասի համարը - խմբ.) տեսագրությունը նա եւս հրապարակել էր Instagram-ում: Շուտով այս տեսանյութը հայտնվեց նաեւ Youtube-ում:
Բելառուսում բողոքի ցույցերը սկսվել էին նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Ըստ ԿԸՀ-ի` գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.08 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայան` 10.09 տոկոսը:
Ընտրատեղամասերի փակումից հետո քաղաքացիները, քվեարկության կազմակերպումից եւ արդյունքներից դժգոհ, դուրս եկան փողոց: Զանգվածային չարտոնված բողոքի ցույցերը շարունակվում են արդեն չորս օր: Ցուցարարների դեմ իրավապահներն արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ են կիրառում: Ինչպես հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունից, անկարգությունների ընթացքում մի մարդ է մահացել, նա փորձում էր անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ