Բելառուսի նախագահի թեկնածու Աննա Կանոպացկայան չի ընդունել ընտրությունների արդյունքները. նա պատրաստվում է բողոք ներկայացնել ԿԸՀ
Բելառուսում օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների մասնակից, նախագահի թեկնածու Աննա Կանոպացկայան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է, որ պատրաստվում է բողոք ներկայացնել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որով պահանջում է երկրի նախագահի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել:
«Իմ դիրքորոշումն այն է, որ ես պահանջում եմ անվավեր ճանաչել ընտրություններն ամբողջ հանրապետության տարածքում՝ անկախ ԿԸՀ-ի հրապարակած տվյալներից: Բողոքը, որպես Բելառուսի նախագահի թեկնածու, ես ներկայացնում եմ այսօր»,-հայտարարել է Կանոպացկայան:
Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Այս գիշեր ևս Մինսկում ցուցարարների և ՕՄՕՆ-ականների միջև բախումներ են տեղի ունեցել, ուժայինները ռետինե փամփուշտներ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, հնչել են կրակոցներ և պայթյուններ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:

















































Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը»
Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն ու նշել է ձերբակալվածների թիվը
Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից
«Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
«Նրանց «ֆաս» հրաման է տրվել». Լուկաշենկոն մեկնաբանել է մերձբալթյան երկրների կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ցուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYT