Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով իրենց տները լքել եւ տուժել է մոտ 100 000 երեխա
Երբ Բեյրութը ցնցեց ավերիչ պայթյունը, փշրվեցին նաեւ տարածքի ապակյա դռները, որտեղ խաղում էր 3-ամյա Աբեդ Աչին: Նա գլխի վնասվածք եւ բազում կտրվածքներ ստացել է ձեռքերի եւ ոտքերի հատվածում, գրում է Associated Press-ը:
Այդ օրը Աբեդին թողել էին տատիկի մոտ:
Նրա մայրը` Հիբա Աչին, պատմել է, որ երբ աշխատանքից հիվանդանոց եկավ, տղան նստած էր սպասասրահի անկյունում եւ դողում էր` նայելով վիրավորներին եւ հատակը ծածկած արյանը:
«Դրանից հետո նա սկսել է ատել կարմիր գույնը: Նա հրաժարվում է հագնել իր կարմիր կոշիկները»,- ասել է տղայի մայրը:
Գործակալությունը նշում է, որ, ըստ Save the Children-ի, Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մոտ 100.000 երեխա է տեղահանել իրենց տներից, եւ նրանցից շատերը վիարվորվել են միջադեպի ընթացքում:
Ըստ Save The Children կազմակերպության հոգեկան առողջության փորձագետ Զոյ Աբի Հաբիբիի` տուժած երեխաների եւ երիտասարդների արձագանքը նման դեպքերում տարբեր է լինում:
«Գլխացավեր, սրտխառնոց, գիշերային էնուրեզ, մարսողական խնդիրներ` սրանք են այն ֆիզիկական ախտանիշները, որոնք ծնողները հակված են անտեսել: Դրանք հաճախակի են դառնում եւ ծայրահեղ դրսեւորումներ են ունենում»,- նշեց փորձագետը:
Երեխաների մոտ պայթյունից հետո տրավմաները տարբեր կերպ են դրսեւորվում: Այդպես, Զեյնաբ գործակալության կողմից հարցվածի դուստրերը` 8-ամյա Յասմինը եւ 11-ամյա Թալիան, հրաժարվում են մենակ քնել:
Ըստ փորձագետ, հոգեբան Մահի Ղազալեի` երեխաների շրջանում ամենից հաճախ տրվող հարցն այն է` արդյո՞ք դա կարող է կրկին տեղի ունենալ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ցուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYT