Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Բեյրութի պայթյունից վնասված հայկական եկեղեցիները
Այսօր՝ օգոստոսի 11-ի առավոտյան, Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե արք. Փանոսյանի, Ազգային վարչության անդամների եւ միաբան հայրերի ուղեկցությամբ այցելել է Բեյրութի եւ շրջակա բնակավայրերի հայկական եկեղեցիները՝ Սուրբ Նշան, Ս. Հակոբ, Ս. Գեւորգ, Ռումելիի Ս. Հարությթւն, Ս. Հովհաննու Կարապետ, Ս. Քառասնից մանկանց, Ս. Սարգիս, Ս. Աստվածածին եւ Ս. Վարդանանց, ինչպես նաեւ Ազգային միացեալ վարժարան։
Վեհափառ Հայրապետը տեղում ծանոթացել է պայթյունի պատճառած վնասներին: Նորին Սրբությունը իր հայրապետական քաջալերանքն է փոխանցել առաջնորդ սրբազանին, Լիբանանի հայոց թեմում ծառայողներուն եւ գաղութի զավակներին՝ նշելով. «Մի՛ հուսահատվեք, մենք միասնաբար, հավաքական հավատքով ու նվիրումով պիտի վերականգնենք Լիբանանի հայությունը՝ վերահաստատելով նրա համասփյուռքյան դերակատարությունը»։
Վեհափառը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, ընդհանրապես ամբողջ հայությունը գործնական զորակցություն է ցուցաբերում Լիբանանի հայությանը։
Այցելության ավարտին, Նորին Սրբությունը Ազգային առաջնորդարանում թեմական պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում դարձյալ հիշեցրել է, որ հնարավորին սեղմ ժամկետում պետք է գնահատվեն վնասները՝ կազմակերպված կերպով վերականգնման աշխատանքին լծվելու համար:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ