Հայկ Սարգսյանի հայտարարագիրը անհետացել է կայքից
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի 2019 թվականի հայտարարագիրը անհետացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։ Մենք կապվեցինք հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ՝ հասկանալու համար, թե որն է պատճառը։
Հանձնաժողովի նախագահն ասաց, որ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել հանձնաժողովին և ուղղում անելու թույլտվություն խնդրել, ինչով էլ պայմանավորված է հայտարարագրին հասանելության սահմանափակումը։ Այսինքն՝ Սարգսյանը հետ է վերցրել հայտարարագիրը՝ այդտեղ ուղղումներ անելու համար։ Մենք փորձեցինք կապվել նաև Հայկ Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ է մոռացել հայտարարագրել, կամ գուցե ավել բան է ներկայացրել հանձնաժողովին, սակայն Սարգսյանի հեռախոսահամարը մշտապես անհասանելի էր։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ