Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր դուստրերից մեկը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է․ այս հայտարարությունը նա արել է կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում տեղեկացրել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Դուստրերիցս մեկը պատվաստվել է։ Այս իմաստով նա փորձարկման է մասնակցել։ Առաջին ներարկումից հետո 38 ջերմություն է ունեցել, իսկ երկրորդ օրը՝ 37-ից մի փոքր ավելի ու վերջ»,- պատմել է Պուտինը և հավելել, որ երկրորդ ներարկումից հետո ջերմությունը կրկին մի փոքր բարձրացել է, իսկ հետո ամեն բան կարգավորվել է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում գրանցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը պետք է սկսել մոտ ժամանակներս, միևնույն ժամանակ պատվաստումները լինելու են կամավոր սկզբունքով:
«Որքանով ինձ է հայտնի` այսօր առավոտյան աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ»,-ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը խնդրել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին մանրամասներ հայտնել դրա վերաբերյալ:
«Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր ստուգումները»,-հավելել է Պուտինը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ցուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYT