Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել բողոքի ցույցերը դադարեցնելու կոչով (տեսանյութ)
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը մեկնել է Լիտվա, ևս մեկ տեսաուղերձ է ձայնագրել, որում կոչ է անում բելառուսներին «չդիմադրել ոստիկանությանը» և «դուրս չգալ հրապարակներ»: Նա ուղերձի տեքստը կարդում է, որտեղ և երբ է այն ձայնագրվել՝ հայտնի չէ: «Մեդիազոնա»-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Տիխանովսկայայի առաջին հոլովակը հրապարակվել է իշխանամետ «Դեղին սալորներ» Telegram-ալիքի կողմից:
«Բելառուսի Հանրապետության հարգելի քաղաքացիներ: Ես՝ Սվետլանա Տիխանովսկայան եմ, շնորհակալ եմ ձեզ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Բելառուսի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Երախտագիտությամբ և ջերմությամբ դիմում եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ամբողջ ընթացքում աջակցել են ինձ: Բելառուսնե՛ր: Ես ձեզ կոչ եմ անում ողջամիտ լինել և հարգել օրենքը: Ես արյուն և բռնություն չեմ ուզում: Ես խնդրում եմ ձեզ չդիմադրել ոստիկանությանը, դուրս չգալ հրապարակներ, որպեսզի չվտանգեք ձեր կյանքը: Հոգ տանեք ձեզ և ձեր հարազատներին»,- ասել է նա:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը