Կիևի բնակչուհին սիրելիին հանդիպելու համար որոշել է իր բնակարանից սավաններից կազմված «պարանով» իջնել ու կախված է մնացել օդում
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի բնակչուհին սիրելիի հետ հանդիպման գնալու համար որոշել է իր բնակարանի պատուհանից սավաններից իրար կապված «պարանով» իջնել, հայտնի է դառնում Կիևի ազգային ոստիկանության ֆեյսբուքյան էջում գտեղ գտած հայտարարությունից։
Աղջկան նկատել են շենքի դիմաց գտնվող մանկապարտեզի աշխատակիցները:
«102 ծառայություն մանկապարտեզի աշխատակից է զանգահարել և հայտնել, որ Բալզակի փողոցի վրա գտնվող շենքի 6-րդ հարկից սավաններով կազմված պարանով կին է իջնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը մանրամասնում է, որ զանգից մի քանի րոպե անց դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք հուսահատ կնոջը տեսել են 5-րդ հարկում կախված մնացած։ Վերջինս խոստովանել է, որ ձեռքերն ու ոտքերը հոգնել են ու արդեն ուր որ է կընկնի։
Իրավապահները 5-րդ հարկի բնակիչներին խնդրել են կնոջը պատուհանի միջոցով ներս թողնել և բարեբախտաբար կարողացել են փրկել նրա կյանքը։
Արարքի վերաբերյալ ներկայացված պարզաբանման համաձայն՝ կինն այդ կերպ փորձել է սիրելիի հետ հանդիպման գնալ, իսկ թե ինչու դռան միջոցով դուրս գալու տարբերակը չի ընտրել՝ հայտնի չէ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ցուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYT