Սեւրի պայմանագիրը տարածաշրջանում նոր քաղաքական աշխարհակարգի եւ կայուն խաղաղության հասնելու կռվան է. «Ժառանգությունը»
Այսօր էլ՝ 100 տարի անց, Սեւրի պայմանագիրը հիմք է, զենք Հայաստանի ինքնիշխան պետության եւ ողջ հայության համար մեր ազգային շահերը իրականացնելու ճանապարհին: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության վարչությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր լրանում է Սեւրի միջազգային պայմանագրի կնքման 100-ամյակը: Այս պայմանագիրը եւ նրանից բխած ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որով գծվում է Հայաստանի Հանրապետության միակ դե յուրե սահմանը, հանդիսանում է Հայկական հարցի իրավաքաղաքական կարգավորման անժամկետ փաստաթուղթ: Սեւրի պայմանագրով նախատեսվում էր 1920 թ. հունվարին Փարիզի վեհաժողովի կողմից փաստացի ճանաչված Հայաստանի Հանրապետությանը միացնել Օսմանյան կայսրության ենթակայության տակ գտնվող Արեւմտյան Հայաստանի որոշ տարածքներ՝ ստեղծելով մեկ միասնական հայկական պետականություն:
Սեւրի պայմանագիրն իր բնույթով առաջին աշխարհամարտից հետո տարածաշրջանային խաղաղության եւ մեր հայրենատիրության իրավունքն ամրագրող փաստաթուղթ էր: Այսօր էլ այն դե ֆակտո գործող փաստաթուղթ է, քանզի այս պայմանագրի տարբեր կետերի հիման վրա, դրանցից ելնելով ձեւավորվել են Միջին Արեւելքի մի շարք պետությունների ներկայիս կարգավիճակները, ինչպես օրինակ՝ Սիրիան եւ Լիբանանը, Իրաքը եւ Պաղեստինը եւ այլք: 1920 թ. սեպտեմբերից սկսած՝ քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի բռնի քայլերով Հայոց անկախ պետությունը ընդհանրապես վերացավ, նրա փրկված փոքրիկ հատվածներն էլ դարձան Խորհրդային Հայաստան: Հայ ժողովրդի դարավոր մաքառումը հանուն իր հայրենիքի բաժանված մասերը միավորելու եւ միասնական անկախ պետություն ձեւավորելու ավարտվեց պարտությամբ:
«Ժառանգություն» կուսակցությունը համոզված է, որ այսօր էլ՝ 100 տարի անց, Սեւրի պայմանագիրը հիմք է, զենք Հայաստանի ինքնիշխան պետության եւ ողջ հայության համար մեր ազգային շահերը իրականացնելու ճանապարհին: Այն կարեւորագույն փաստաթուղթ է Հայկական հարցի արդար լուծման հասնելու մեր ժողովրդի միջազգային իրավունքի վերաբերյալ:
Միաժամանակ այս պայմանագրին հետեւած պատմական գործընթացները դաս-ազդակ են հայության համար, թե ինչպիսի խզումներ կարող են առաջանալ բարի կամքի խոսոտումների եւ իրական քաղաքական քայլերի միջեւ: Մեզ անհարժեշտ է միջազգային իրավունքի եւ առկա իրավիճակից բխող գործողությունների համակշռում:
Հարյուր տարի առաջ կայացած պատմական իրողությունների համապատկերում «Ժառանգությունը» Սեւրի պայմանագիրը համարում է պատմական արդարության վերականգնման հնարավորություն, մեր տարածաշրջանում նոր քաղաքական աշխարհակարգի եւ կայուն խաղաղության հասնելու միջազգային կռվան»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան