Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններ Կենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունը Թուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Նորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանուն

Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՄբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըԹուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքըԱյսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանըԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններԿենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունըԹուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվենՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերՎրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիրՆորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանունՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողներըՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովինՀարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունըՆախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերումՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանըՀամաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանըՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերումԱպօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից էՓոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագներըԵվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս ՄարագոսՉինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքըTRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ԱԳ փոխնախարարԶելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններինԿանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն ԹորոսյանԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերըՀայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունըԻսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլելԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասներըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԱրարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարՂազախստանում այսօրվանից գործում է նոր ՍահմանադրությունըԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններիցՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելուՏալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսըՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՎրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍյունիքում փրկարարները վիրավոր անգղի են փրկել
Աշխարհ

«Ընտրությունները ժողովրդավարական չափանիշների համաձայն չեն անցել»․ Գերմանիան՝ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների մասին

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին, գրում է lenta.ru կայքը։

«Ընտրական օրենսդրության համակարգային խախտումների վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրությունները կարելի է արժանահավատ համարել»,- նշել է նա և ընդգծել, որ այդ հարցերը քննարկվելու են Եվրոպական միության մակարդակով․ ըստ պաշտոնյայի՝ ԵՄ-ն պետք է այս հարցի շուրջ միասնական դիրքորոշմամբ հանդես գա։

Զայբերթը նաև առաձնահատուկ նշել է, որ ժողովրդական ցույցերը դաժանորեն ճնշելն անընդունելի է․ նրա խոսքով՝ մարդու իրանունքների պահպանումը բելառուսական կառավարության կարևոր առաջնահերություններից պետք է լինի։

Ավելի վաղ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող ցույցերը Արևմուտքն է հրահրում։

Նշենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ, ինչի մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան:

«Չարտոնագրված զանգվածային միջոցառումներին մասնակցության համար ամբողջ երկրի տարածքում ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ, որից մոտ հազարը՝ մայրաքաղաք Մինսկում, իսկ երկու հազարը՝ հանրապետության այլ շրջաններում»,-ասել է Չեմոդանովան:

Նա մանրամասնել է, որ բողոքի ակցիաներն անցկացվել են լույս օգոստոսի 10-ի գիշերը՝ երկրի 33 բնակավայրում: Ըստ մամուլի խոսնակի՝ իրավախախտների նկատմամբ մարտական զենք չի կիրառվել, զոհեր չկան:

Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:


«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:

«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները. գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35, իսկ Սվետլանա Տիխանովսկայան՝ 8%-ը:

Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են ձայների հաշվարկի ժամանակ կոպիտ խախտումների մասին: Նրանք կոչ են արել իրենց կողմնակիցներին, բացի ընտրատեղամասերից, հավաքվել նաև Մինսկի Հաղթանակի հրապարակում:

Միևնույն ժամանակ, դեռևս ընտրատեղամասերի փակվելուց առաջ իրավապահները սկսել էին հավաքվել հրապարակում, որը գտնվում է նախագահի նստավայրից ոչ հեռու: Որոշ ժամանակ անց ոստիկանները սկսել են ձերբակալել չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցներին: Իրավապահները հրապարակում լուսաձայնային նռնակներ են օգտագործել: Ի պատասխան դրան` ընդդիմությունը սկսել է հրավառ նյութեր նետել ոստիկանների ուղղությամբ: