Մինի շրջազգեստով պատգամավորը վրդովմունք է առաջացրել կորեացիների շրջանում
Հարավային Կորեայի պատգամավոր Րյու Հոչժոնը, ով մինի շրջազգեստով էր եկել լիագումար նիստին, վեճեր է առաջացրել հարցի շուրջ, թե ինչպես օրենսդիրները պետք է հագնվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»ն` վկայակոչելով YonHap-ը:
Երբ լուսանկարները հայտնվեցին համացանցում, օգտատերերը քննադատությամբ հարձակվեցին կնոջ վրա:
«Նա կարծես եկել է ներկաներից ալկոհոլի համար գումարը հավաքելու», «Սա բա՞ ր է, ինչ է», «Շուտով նա բիկինիով կգա աշխատանքի»,- վրդովվել են օգտատերերը:
Րյու Հոչժոն, ով իր 27 տարեկանում Ազգային ժողովի ամենաերիտասարդ անդամն է, հագուստի իր ընտրությունը բացատրել է որպես ցանկություն փոխել միայն խիստ պաշտոնական հագուստ կրելու ավանդույթը:
«Ամեն նստաշրջանին պատգամավորների մեծամասնությունը, իսկ դրանք միջին տարիքի տղամարդիկ են, կոստյումով եւ փոխկապով են: Ես ուզում էի քանդել այդ ավանդույթը»,- բացատրել է նա:
Պատգամավորը հիշեցրել է, որ խորհրդարանի հեղինակությունը հիմնված չէ հագուստի վրա եւ խոստացել է շարունակել փորձարկումներ անել հագուստի հետ:
Արդարադատության կուսակցությունը, որի անդամ է Րյո Հոչժոնը, ափսոսանք է հայտնել, որ կին քաղաքական գործչին դատում են ոչ թե իր աշխատանքի արդյունքով, այլ` արտաքին տեսքով:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ցուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYT