Ռոբերտ Նազարյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Արտակ Թադեւոսյանը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրի դատավոր Արտակ Թադևոսյանին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է «ՁորաՀէկ»-ի գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։
Փաստաբանը ձերբակալությունը գնահատել է ապօրինի ու նշել, որ դրա դեմ բողոք է ներկայացվել՝ պահանջելով վերացնել այն։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար: «Առաջադրված կասկածանքն իրականության հետ բացարձակ կապ չունի»,- ասաց պաշտպանը։
Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ նախքան ձերբակալությունը նրանից պահանջել են, որ ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը, սակայն Նազարյանը հրաժարվել է պնդելով, որ իրեն առաջարկող ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում եւ ինքը չի կարող ստորագրել դրա տակ:
«Ընտրվում է հերթական թիրախը, հարուցված որևէ գործի շրջանակներում մարդկանց վրա ճնշում է գործադրվում «ցուցմունք ազատության դիմաց» բանաձևով իրենց սուտ մեղադրանքը սարքելու համար: Եվ շոուն պատրաստ է: Այս բանաձևը աշխատում է, երբ դիմացինը թույլ և բարոյականության հետ խնդիրներ ունեցող մարդ է: Սակայն Ռոբերտ Նազարյանն ապացուցում է, որ Հայաստանում կան, եղել են և կլինեն անկոտրում, բարոյական և պինդ տղերք, ում ապրած կյանքը և սկզբունքերը նիկոլական թայֆեն փուռը տալ չի կարող»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Նազարյանի ձերբակալությանը:
Նշենք, որ ձերբակալելու որոշման դեմ բողոքը ենթակա է քննության 24 ժամվա ընթացքում։ Մեր տեղեկություններով՝ նիստը դեռ նշանակված չէ։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան