Փաշինյանի «դաբրոյով» Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» հայտնի փարթին
«Հրապարակը» գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի «հարցը» շարունակում է քննարկվել իշխող թիմում։ Լողափային հայտնի փարթիի պատմությունը որոշել են պատգամավորի քթից բերել։ Այդ գործի «առաջամարտիկը» Լիլիթ Մակունցն է։ «Իմ քայլը» խմբակցությունում վստահ են, որ դա արվում է Փաշինյանի «դաբրոյով»։ Մեր տեղեկություններով՝ Մակունցն արդեն քանի օր է` հարցումներ է անում` հայտնի լողափի եւ պատգամավորի կապը ստուգելու համար, նա նյութեր է հավաքում եւ խմբակցության որոշ անդամների տեղեկացրել է, որ թղթապանակը պատրաստ լինելուն պես ներկայացնելու է վարչապետին ու ամեն ինչ անելու է, որ այս պատմությունը Սարգսյանի համար անհետեւանք չմնա։
Չնայած ընկերներին ասել է, որ իր ակտիվության պատճառն իրեն խաբելն ու անհարմար վիճակի մեջ դնելն է։ Հիշեցնենք, որ պատգամավոր Հայկ Սարգսյանը խաբել էր Մակունցին, թե ինքը մի քանի րոպեով է միայն մտել լողափ, եւ լողափն իրեն չի պատկանում։ Ինչի մասին Մակունցը հայտարարել էր ասուլիսում եւ հայտնվել հանրային կարծիքի թիրախում։ Սակայն խմբակցությունում վստահ են, որ Մակունցն ինքնագլուխ չէր ընդվզի իշխանության ամենաարտոնյալ ներկայացուցիչներից մեկի դեմ, որի եղբայրն էլ վարչապետի օգնականն է։
Հիշեցնենք. մամուլում գրվեց, որ լողափի վարձակալը մի անձ է, որը նախկինում Սարգսյանների աշխատակիցն է եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է