Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին․ ՀՅԴ Բյուրո
Հայ Յեղափոխական Դաշնակցության ամբողջ ընտանիքի անունից, ի հայրենիք եւ ի սփյուռս աշխարհի, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին եւ լիբանանահայությանը, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ահավոր պայթյունի հետեւանքով արձանագրված մարդկային, բարոյական եւ նյութական հսկայական կորուստների եւ վնասների համար: Այս մասին ասված է օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ՀՅԴ Բյուրոյի հայտարարույունում։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին, կամք ու կորով` լիբանանահայ մեր քույրերին եւ եղբայրներին, դժվարին այս դրությունը հաղթահարելու համար: Մեկ անգամ եւս հաստատում ենք, որ Լիբանանի հայ համայնքը եղել է, կա ու կմնա հայ ժողովրդի մի կարեւոր օղակը, որ մշտապես ու անվերապահորեն առավելագույնն է նվիրաբերել մեր ժողովրդի հավաքական զոհասեղանին, եւ մղձավանջային պայմանների բերմամբ այսօր ինքն է հայտնվել աննախադեպ լրջագույն մարտահրավերների առաջ: Անցած մեկ տարվա ընթացքում երկրում տիրող քաղաքական անկայունությւնը, սոցիալ-տնտեսական-ֆինանսական ճգնաժամը, թագավարակը եւ այս ամենին զուգահեռ սարսափելի պայթյունն իրավամբ դարձել է անտանելի ու անըմբնելի մարդկային բանականության համար», ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում։
ՀՅԴ Բյուրոն պայթյունի առաջին րոպեներից մշտական կապի մեջ է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի հետ եւ մոտիկից հետեւում է իրադարձությունների զարգացումներին:
«Վստահ ենք, որ Հայաստանի եւ Արցախի մեր պետությունները գործնական օժանդակություն կցուցաբերեն լիբանանահայ համայնքին: Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին:
Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր կառույցները, ինչպես նաեւ մեր ուղեկից միությունները` ՀՕՄ-ը, Համազգայինը, ՀՄԸՄ-ն իրենց ամբողջ ներուժն արդեն իսկ զորաշարժի են ենթարկել՝ Լիբանանի հայության օժանդակելու համար:
Սիրելի՛ հայրենակիցներ, պահը լուրջ է: Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին, համահայկական ներուժով դիմագրավենք այս արհավիրքը եւ մեկ անգամ եւս ապացուցենք մեկ ու միասնական ազգ լինեու մեր հավատամքը», նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է