Կազմվեց արձանագրություն՝ մի շարք խախտումներով. M Group ընկերության փաստաբան
M Group ընկերությունում Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները դեպքի վայրի զննության աշխատանքները շարունակում են, կազմվել է արձանագրություն՝ մի շարք խախտումներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Կազմվեց արձանագրություն, կատարվել է դեպքի վայրի զննություն։ Գործողությունները սկսվել են 11։40-ին, այն ժամանակ երբ արձանագրություն լրացնող անձը գտնվել է այս սեղանի կողքին։ Մենք պահանջել ենք, որ մեզ մասնակցի դարձնեն այդ գործողությանը, տրամադրեն դատարանի որոշում, հակառակ պարագայում դադարեցնել անօրինական գործողությունները, սակայն հրաժարվել է մեզ մասնակիցը դարձնել եւ արձանագրության մեջ կազմվել է կեղծիք։ Մեր վստահորդին առաջարկվել է մասնակցել գործողությանը, սակայն չի արձագանքել»,- ասաց Մելիքյանը։
Փաստաբանն ասաց, որ արձանագրության մեջ նշված է 3 ոստիկան, սակայն այս պահին գրասենյակում 3-ից ավելի ոստիկաններ կան. «Տեսնում եք այստեղ 3 ոստիկան, 3 դիմակավորված ոստիկան է ներսում են, քաղաքացիական հագուստով էլ 6 ոստիկան է այնտեղ գտնվում, իսկ արձանագրության մեջ նշված է 3 ոստիկան։ Այնտղ արձանագրված չէր, թե կոնկրետ ի՞նչ հանցագործության դեպք է տեղի ունեցել սույն գրանսենյակի տարածքում եւ ի՞նչ հանցագործության դեպքի շուրջ է տեղի ունենում քննություն։ Մեզ համար այս պահին էլ անհասկանալի է, թե ինչ քրեական գործի շրջանակներում է տեղի ունենում այս գործողությունները»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է