Գիտական կոռուպցիայի դեմ պայքարող Գոգյանին օգնել է պետք, այլ ոչ թե խանգարել
Սկզբունքորեն չկա ոչ մի տարբերություն` գողանալ ձու, ձի, կամ ուրիշի գրածից հատված, միտք: Ինչպես սովորական գողն է պատժվում, այնպես էլ պետք է գրագողը պատասխանատվության ենթարկվի: Վերջինինս պարագայում դա լինի քրեական, թե վարչական: Ճշմարիտ գիտնականի ինքնասիրությունը երբեք թույլ չի տալիս` գրագողություն կատարելու. նա անպայման հղում է իր օգտագործած աղբյուրը` անգամ բանավոր խոսքի մեջ: Սակայն գրագողությունները, գիտական աստիճանաձեռքբերման մոլուցքում, չարյաց փոքրագույնն են: Կա ավելի մեծ չարիք, խայտառակ երևույթ, որը եղել է, և այսօր էլ` կոռուպցիայի դեմ հռչակված անհաշտ պայքարի ֆոնին, շարունակվում է: Դա ուրիշի գրածով ատենախոսություն պաշտպանելն է:
Սա ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Փողի զորությամբ գիտական աստիճանների տեր դարձած ու գիտակրթական ոլորտում պատասխանատու դիրք զավթած չարագործներն իսկական պատուհաս են իրենց ենթակայության տակ գտնվող բնագավառի զարգացման համար` կաշկանդելով այն: Այդ բախտախնդիրները կանաչ լույս են վառում յուրային միջակությունների, նմանների առջև, խոչընդոտում արժանավորների մասնագիտական առաջընթացը, փորձում ձերբազատվել նրանցից: Իսկ դրանից տուժում է գիտությունը:
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի պայքարը գիտական չարիքի, զարտուղի ճանապարհներով (արտագրություններով կամ այլոց գրչական սպասարկմամբ) գիտական աստիճաններ ձեռք բերողների դեմ է, որպեսզի օձագալար, ծուռումուռ ոլորաններով խոտորվողները պատժվեն, դառնան դաս մյուսների համար, և այդ արգահատելի երևույթը հայ գիտությունից ընդսմին դուրս մղվի: Այնպես որ` իրավասու մարմինները Գոգյանին խանգարելու փոխարեն` պետք է օգնեն նրան, եթե ուզում ենք ունենալ արդար Հայաստան:
Աշոտ Մանուչարյան
ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է