Չինական հարթակն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին
Չինական «XINJIANG Economical Information Exchanging Association for Central and West Asia» հարթակն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և ընդգծել նրա միտքը՝ աշխարհում գլոբալիզացիոն գործընթացների անհաջող ավարտից հետո Չինաստանի բացառիկ դերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը։
«Գործակալությունն իր հաղորդագրության մեջ մասնավորապես նշել է․ «Հուլիսի 29-ին Երևանում տեղական «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ գլոբալիզացիան վերջանում է և որ նոր աշխարհի թրենդը կառաջնորդեն Չինաստանն ու Ռուսաստանը։ Չինաստանը հնագույն քաղաքակրթություն ու հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Այն կարևոր դեր է կատարելու հետագա աշխարհաքաղաքական զարգացումներում»։
Տեղեկատվական հարթակն ընդգծել է նաև Ռ․ Քոչարյանի նախագահության ընթացքում հայ-չինական բարձր մակարդակի հարաբերություններն ու հիշեցրել Չինաստանի նախագահի հրավերով 2004 թվականին երկրորդ նախագահի պետական այցը այդ երկիր: Նյութում հրապարակվել են Հայաստանի երկրորդ նախագահի կենսագրության որոշ տվյալներ»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է