Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր
Հայաստան

Ի՞նչ է պետք է անել որովայնի ճողվածքների դեպքում

Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը Ճողվածքների եվրոպական միության (EHS) և Միջազգային ճողվածային համագործակցության (IHC) անդամ է: Նա ակտիվորեն զբաղվում է Հայաստանում ճողվածքների բուժման մինիմալ ինվազիվ մեթոդների ներդրման ու զարգացման գործով:

Ճողվածքները մեր օրերում ավելի ու ավելի շատ մարդկանց անհանգստացնող խնդիր են: Ի՞նչ անել դրանցից խուսափելու համար, եթե արդեն իսկ կա ճողվածք, ի՞նչ բարդություններ կարող է ունենալ, և բուժման ո՞ր մեթոդներն են առավել ընդունելի ու արդյունավետ: Մտահոգող հարցերի հետ Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /Mednews.am/ զրույցել է Լևոն Գրիգորյանի հետ:

Բժիշկ Լևոն Գրիգորյանը զբաղվում է որովայնի առաջնային և հետվիրահատական ճողվածքների վիրահատական բուժմամբ: Համաձայն ժամանակակից բժշկության տվյալների, նաև բժիշկ Գրիգորյանի խորին համոզմամբ, ճողվածքների առաջացման հիմնական պատճառը մեր օրգանիզմում գենետիկորեն պայմանավորված կամ կյանքի ընթացքում ձեռք բերվող ու խորացող հենքային հյուսվածքի կառուցվածքային անբավարարություն է։ Իսկ ներորովայնային բարձր ճնշումը այս պայմաններում միայն ճողվածքի առաջացմանը նպաստող գործոն է: Ներվորովայնային ճնշումը սովորաբար բարձրանում է ծանր ֆիզիկական աշխատանքի, հազով ընթացող քրոնիկ թոքային պաթոլոգիաների, քրոնիկ փորկապությունների, միզակապությունների և որոշ այլ հիվանդությունների, նաև հղիության ժամանակ։
Ճողվածքները հիմնականում հեշտ են հայտնաբերվում. հազալիս կամ փռշտալիս սկզբում լինում է ցավ, հետո ճողվածքի տեղում դիտվում է արտափքվածություն: Որովայնի առաջային պատի ճողվածքները բավական հեշտ են ախտորոշվում։ Դրա համար սովորաբար բավարար է ընդամենը իրականացնել հիվանդի զննում՝ կանգնած և պառկած դիրքերում, կատարել որոշ ֆունկցիոնալ փորձեր։ Սակայն կան ճողվածքներ (կոնքային ճողվածքներ, ստոծանու ճողվածքներ, երբեմն էլ գոտկային և սպիգելյան գծի ճողվածքներ), որոնց ախտորոշումը լուրջ դժվարությունների հետ կարող է կապված լինել։ Այս դեպքում կիրառվում են գործիքային հետազոտություններ։ Ինչ վերաբերում է ճողվածքի բուժմանը, ապա այն միայն վիրահատական է, նշում է Լևոն Գրիգորյանը. «Ցանկացած ճողվածք իրենից ներկայացնում է պատի այս կամ այն հատվածի մեխանիկական անլիարժեքություն՝ դեֆեկտ, ինչի շտկումը՝ բուժումը ոչ մանկական տարիքի պացիենտների մոտ միայն վիրահատական գործողություն է ենթադրում։ Վիրահատությունը չբարդացած դեպքերում իրականացվում է պլանային կարգով, իսկ այնպիսի բարդության առկայությունը ինչպիսինն է ճողվածքի օղակումը, պահանջում է անհետաձգելի վիրահատական գործողություն»։

Թե երբ կլինի ճողվածքի օղակում, անհնար է կանխատեսել: Օղակման ժամանակ ճողվածքապարկում հայտնված օրգանը, կամ նրա մի հատվածը սեղմվում է ճողվածքի դրունքի շրջանում, ինչի արդյունքում խանգարվում է արտանկած օրգանի սնուցումը։ Սա ժամանակի ընթացքում բերում է արտանկած օրգանի մեռուկացման, և կարող է հանգեցնել ծանրագույն բարդությունների՝ ֆլեգմոնաների, պերիտոնիտի, սեպսիսի զարգացման: Օղակված ճողվածքի վիրահատությունը միշտ ավելի բարդ է թե՛ կատարման, թե՛ հետագա վերականգնման առումով։ Այս դեպքում առաջնահերթ է դառնում օղակված օրգանի փրկությունը՝ դրա կենսունակության վերականգնումը և հիվանդի կյանքի փրկությունը, հետո նոր միայն ճողվածքային դեֆեկտի վերացումը։ Սա մյուս խնդիրներին զուգահեռ, զգալի բարձրացնում է նաև ճողվածքի կրկնությունների հավանականությունը։ «Հաճախ են հարցնում, արդյո՞ք շտապ է ճողվածքի վիրահատությունը, եթե այն չի անհանգստացնում։ Կրկնում եմ նորից ու նորից. ճողվածքի հայտնաբերումից հետո, ցանկալի է հնարավորինս վաղ իրականացնել պլանային վիրահատություն չսպասելով վերջինիս օղակման։ Թե երբ կլինի օղակում, ոչ ոք չի կարող կանխատեսել. միգուցե մի քանի տարի անց, իսկ միգուցե մի քանի ժամ հետո»,-շեշտում է բժիշկը:

Ժամանակին և ժամանակակից մոտեցումներով իրականացված վիրահատությունը թույլ է տալիս հիվանդին դուրս գրել հիվանդանոցից անգամ հենց վիրահատության օրը և շատ արագ վերադարձնել առօրյա գործունեությանը։ Ճողվածքի վիրահատության ժամանակ նախկինում ճողվածքային դեֆեկտը վերականգնվում էր հիվանդի սեփական հյուսվածքներով։ Այս վիրահատություններից որոշները այսօր ևս կիրառելի են որոշ իրավիճակներում, բայց ուղեկցվում են կրկնությունների բավականին բարձր թվերով։ Այսօր բժշկագիտությունը ճողվածքների բուժման ոլորտում ունի մեծ առաջընթաց։ Զգալի փոխվել են վիրահատությունների մոտեցումները, կիրառվող նյութերը և տեխնոլոգիաները, ստեղծվել են արդյունավետ ցանցային պրոթեզներ, որոնք թույլ են տվել զգալիորեն նվազեցնել կրկնությունների հաճախականությունը և ցանցային պլաստիկաները դարձել են «ոսկե ստանդարտ» ճողվածքների բուժման համար։

«Ցանցային պրոթեզները տարբեր նյութերից գործված ցանցեր են, որոնք տեղադրվում են ճողվածքի շրջանում և լրացնում հյուսվածքներում առկա անլիարժեքությունը: Ցանցային պրոթեզը ժամանակի ընթացքում ներաճում է սեփական հյուսվածքներով, առաջացնում բավականին ամուր շերտ, որը զգալի նվազեցնում է ճողվածքի կրկնվելու հավանականությունը։ Այս միջամտությունը կարելի է կատարել թե՛ բաց, թե՛ լապարասկոպիկ, թե՛ էնդոսկոպիկ եղանակներով: Վիրահատության ցանկացած տիպի դեպքում էլ մենք ստանում ենք գերազանց արդյունքներ։ Լապարասկոպիան և էնդոսկոպիան՝ որպես քիչ ինվազիվ միջամտություններ, ունեն իրենց առավելությունները և ժամանակակից ուղեցույցները այդ մեթոդի հասանելիության պարագայում առավել նախընտրելի են համարում հենց լապարաէնդոսկոպիկ մեթոդի կիրառումը ճողվածքների բուժման համար: Չի լինում վիրահատական մեծ կտրվածք. վիրահատությունը կատարվում է երեք փոքր անցքերով: Այն ապահովում է գերազանց կոսմետիկ, ֆունկցիոնալ արդյունք, անհամեմատ քիչ հետվիրահատական ցավեր և հիվանդի վաղ ապաքինում: Բացի այդ անհրաժեշտության դեպքում հնարավոր է միաժամանակ կատարել նաև ուղեկցող այլ հիվանդությունների վիրահատություն։ Իսկ թե որ եղանակով վիրահատել ընտրությունը, իհարկե, հիվանդինն է»։
Ամենահաճախ հանդիպող ճողվածքները աճուկայիններն են, դրանք կազմում են ընդհանուր ճողվածքների մոտ 75 տոկոսը, ու հենց այս ճողվածքներն են ավելի հաճախ օղակվում: Չվիրահատվելու դեպքում աճուկային ճողվածքները կարող են հասնել բավականին մեծ չափերի՝ պատճառելով զգալի անհարմարություններ, ցավեր և էսթետիկ անհանգստություն, իսկ օղակվելու պարագայում կարող են առաջացնել կյանքին սպառնացող բարդություններ։
Արտահայտված և հիվանդի կյանքի որակը նվազեցնող գանգատներ դիտվում են նաև ստոծանու ճողվածքների ժամանակ, որոնք արտաքինից աչքով անտեսանելի են։ Դրանք կարող են ընթանալ հետևյալ գանգատներով՝ սրտխառնոց, փսխում, արտահայտված այրոցներ, գխտոցներ, ընդունած սննդային զանգվածների հետհոսք դեպի բերան, կոկորդի չորություն, կրծքավանդակի շրջանում ցավ, հազ և այլն: Կերակրափողային բացվածքի ճողվածքները վտանգավոր են նրանով, որ կարող են հանգեցնել Բարետի կերակրափողի զարգացման, ինչն էլ իր հերթին մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկերը:
Իհարկե, կանխարգելել ու լիովին չեզոքացնել ճողվածքի առաջացման հավանականությունը անհնար է, բայց այն բուժել ու լիարժեք կյանքով ապրել հնարավոր է, ճիշտ ժամանակին վիրահատական միջամտության դիմելու դեպքում:
Լևոն Գրիգորյանը բազմապրոֆիլ ընդհանուր վիրաբույժ է, ով ունի մի քանի նեղ մասնագիտացումներ ու շարունակում է անընդհատ կատարելագործվել. «Տեխնոլոգիաների և համացանցի այս դարաշրջանում, ցանկության դեպքում կատարելագործվել և զարգանալ կարող ես անգամ տնից, աշխատասենյակից դուրս չգալով: Սովորելու հնարավորություններ միշտ կան, դրանք այժմ ավելի շատ են և հասանելի, միայն թե ցանկություն լինի: Ցանկացած ոլորտում, առավել ևս իմ մասնագիտության մեջ ինձ հիմնականում մտահոգել է գիտելիքի չիմացությունը, անհասանելիությունը կամ դրա բացակայությունը: Այդ բացը լրացնելու համար ես ամեն օր եմ սովորում, հնարավորինս հետևում աշխարհի փորձին ու նորամուծություններին և փորձում եմ նորարարությունները ադապտացնել, ներդնել և կիրառել իմ աշխատանքում, Հայաստանում: Վիրաբուժությունը գիտություն է, որտեղ դու ամեն օր սովորելու նոր բան ունես ու պետք է սովորես: Գիտությունը առաջ է գդոփելու իրավունք չունես, պետք է անընդհատ առաջ գնաս, նոր հմտություններ ձեռք բերես, նեղ մասնագիտական վերապատրաստումներ անցնես, միշտ լինես նորացված և քայլես առջևից: Անչափ կարևոր է, որ դու գտնես ուղենիշներ, մասնագետներ, որոնցից սովորելու բան ունես, գտնես համախոհներ և աջակիցներ, որոնց հետ ճանապարհ անցնելու հնարավորություն կունենաս», -ասում է Լևոն Գրիգորյանը. մասնագետը, որը Եվրոպական ճողվածքաբանության ասոցիացիայի, Ճարպակալաման և մետաբոլիկ խանգարումների միջազգային ֆեդերացիայի, Ռուսական կոլոպրոկտոլոգիական ասոցիացիայի, Եվրոպական կոլոպրոկտոլոգիական ասոցիացիայի անդամ է: