Եղանակը Հայաստանում. անձրեւներ կլինեն
Օգոստոսի 1-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +33+35:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Լոռիում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +24+28,
Տավուշում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+35,
Արարատում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,
Արմավիրում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +31+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+27,
Արցախում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+27 (հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +31+35):


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է