Դատավորների առանձնասենյակներում գաղտնատեսագրումներ են կատարվում
Ազգային անվտանգության ծառայությունն ինչ որ պահից ոչ այնքան մեր արտաքին ու ներքին անվտանգության խնդիրներով է զբաղվում, այլ քաղաքական պրոցեսների մասնակից է դարձել եւ սկսել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագիրը։ Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանների դռները եւ դատավորներին անվանեց պատերի տակ «վնգստացող» ու նախկինների պատվերը կատարող, ԱԱԾ-ն մի ուրիշ եռանդով ձեռնամուխ եղավ դատական համակարգը «վեթինգի» ենթարկելու գործին։ Չնայած վեթինգը՝ որպես պրոցես միջազգային կառույցների ջանքերով մերժվեց, գրում է hraparak.am-ը։
Բոլոր դատավորները վերցվեցին հատուկ հսկողության տակ եւ սկսվեց «դատավորաորսը»։ Իհարկե, դատավորները միամիտ մարդիկ չեն եւ օրենքներից էլ լավ գլուխ են հանում, ուստի նրանց մեծ մասը կարողանում է խուսափել ԱԱԾ թակարդն ընկնելու ճակատագրից, բայց նրանց մեջ էլ կան անզգույշներ։
Առաջին գործը, որ ԱԱԾ-ն անում էր եւ անում է նաեւ այսօր, դատական համակարգի հետ առնչություն ունեցող անձանց գաղտնալսելն է։ Գաղտնալսվում են ոչ միայն դատավորներն ու նրանց ընտանիքների անդամները, այլեւ օգնականները, նիստերի քարտուղարները, դատական համակարգը սպասարկող անձնակազմը, փաստաբանները, որոնք երբեմն նաեւ միջնորդի դեր են խաղում դատավորի եւ իրենց վստահորդի միջեւ։ Դատավորները ոչ միայն գաղտնալսվում են, այլեւ գաղտնատեսագրվում՝ նրանց բոլորին հետեւում են, բոլորի աշխատասենյակներում կան թաքնված տեսախցիկներ, որոնք շուրջօրյա հսկողության տակ են պահում դատավորներին։
Մեր աղբյուրներն ասում են, որ հենց նման «աչալուրջ» հսկողության արդյունքում է բացահայտվել Սնանկության դատարանի հետ կապված քրեական գործը։ «Մշտադիտարկման» տակ հայտնված դատավորներն անզգուշություն են ունեցել ինչ որ թեմաներով խոսել, ինչն էլ ձայնագրվել է եւ դարձել քրեական գործի մաս։ Ավելին՝ դատավորներից մեկի աշխատասենյակի տեսահսկողության արդյունքում հայտնաբերել են բարոյական վարքականոնից «շեղումներ» եւ անհրաժեշտության դեպքում պատրաստվում են շրջանառության մեջ դնել նաեւ այդ կադրերը։
Մի խոսքով, ԱԱԾ-ն կատարում է վարչապետի հրահանգները բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով։ Գուցե անցյալում էլ ԱԱԾ-ն ներխուժել է մարդու անձնական կյանք եւ նրա կյանքի գաղտնիության խախտմամբ ապացույցներ է ձեռք բերել՝ բարձր իշխանության հրահանգով, սակայն նման տեսանյութերն անցյալում եղել են տասը փակի տակ եւ երբեք չեն օգտագործվել քաղաքական կամ այլ նպատակներով։ Այս իշխանությունը կարմիր գծեր է հատել եւ ակնհայտ է, որ այլեւս սահմանափակումներ չկան։ Այն առաջնորդվում է «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է