Հաղորդում հանցագործության մասին. Քաղաքապետ Հայկ Մարությանը շինթույլտվություն է տվել բարձրահարկ շենքի հիմքի կառուցման համար
Երևան քաղաքը հանձնեցինք կառավարման միջին կարգի դերասանի, որը խոսք տվեց շատ արագ զարգացնել քաղաքը։ Համոզմունք կար, որ կգա ժամանակ, որ իշխանության կայունացումից հետո կոռուպցիոն սխեմաներ են առաջ գալու, ինչը շատ երկար սպասեցնել չտվեց և արդեն իսկ առերեսվել ենք նման սխեմայի։ Այս մասին մամուլի ասուլիսին ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նրա խոսքով՝ Լենինգրադյան 23/7 հասցեում պլանավորվում է կառուցել չորս հատ 16 հարկանի շենք և այդ շենքերի կառուցման դեպքում մոտակա առանձնատների սեփականատերերը լուրջ խնդիր կունենան, որովհետև այդ չորս շենքերի բնակիչները կդիտարկեն ձեր անձնական կյանքը և ձեր շարժը տներում։ Աթանեսյանը հայտնեց, որ օրենսդրությունն ունի կարգավորումներ նման դեպքերի համար և շինարարությունները ենթակա են փորձաքննության։
Փաստաբանի խոսքով՝ 2019թ բնակիչներից մեկը դիմել է քաղաքապետին՝ խնդրելով բացատրել, թե ինչ են պատրաստվում անել և ստանում են պատասխան, որ այդ տարածքում ոչինչ նախատեսված չէ անել և հարկ եղած դեպքում կհրավիրեն լսումներ, կիրականացվի վարչական վարույթ, սակայն այս տարի պատահաբար մարդիկ իմանում են, որ Երևանի քաղաքապետը տվել էր այդ տարածքին շինարարության թույլտվություն՝ շենքերից մեկի հիմքի կառուցման համար։
«Այս շինթույլտվությունն իրենից ներկայացնում է ավարտված հանցակազմ։ Հիմքերի թույլտվություն գոյություն չունի մեր իրավական դաշտում, դա հնարել են, որովհետև մեկ շենքի հիմքերը 1500 քառակուսի մետր չեն կազմում, պետք չէ իրականացնել ոչինչ, կկառուցեն հիմքը, հետո քար-քար թույլտվություն տալով կկառուցեն մնացածը »,- ասաց Աթանեսյանը՝ նշելով, որ, տեղեկանալով շինթույլտվության մասին, մարդիկ դիմել են դատարան՝ վիճարկելով այն։
Նրա խոսքով՝ ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նման դեպքում շինթույլտվությունը կասեցվում է ՝ մինչև դատական պրոցեսի ավարտը, սակայն մայիս-հունիս ամիսներին հայտնվում է նախագիծ, որի համաձայն՝ երրորդ անձի հայցի դեպքում վարչական ակտը չի կասեցվում։
«Թող մեկնումեկը ինձ համոզի, որ սա պատահական է»,- ասաց Աթանեսյանը։
Բացի այդ՝ փաստաբանը հայտնեց, որ շինթույլտվությունը տրվել է մի ընկերության, որը երբևէ չի զբաղվել շինարարությամբ և տեղեկություններ են հասնում, որ այդ մարդիկ հայտարարում են, թե իշխանությունն իրենցն է և ինչ ցանկանան, կանեն։
«Ոչինչ էլ չեք կարող անել։ Իրավիճակը ցույց է տալիս, որ Երևանի քաղաքապետը միայն ֆորմալ ստորագրողն է և երևի կարծիքն էլ չեն հարցնում, որովհետև ամեն մեկը չէ, որ կարող է ԱԺ-ում կատարել օրենսդրական փոփոխություններ»,- նշեց Աթանեսյանը՝ նշելով, որ, տեսնելով, որ պաշտպանության որևէ միջոց չի մնացել, այսինքն՝ ստաբիլացած, լկտիացած և իրեն լեգիտիմ հայտարարած իշխանությունն անելու է շատ ավելի վատ, քան ցանկացած կոռումպացված և ոչ լեգիտիմ իշխանություն, հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ ՀՔԾ, ՀՀ գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին։
Աթանեսյանը տեղեկացրեց, որ հաղորդումը վերաբերում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից շինթույլտվություն տալու փաստով քրեական գործ հարուցելուն։
«Մեզ հուշեցին, որ ժողովրդի ընտրյալ, լավ է չեն ասում՝ երկնքից իջած քաղաքապետի դեմ ով է գժվել քրեական գործ հարուցի, ինչով եք զբաղված։ Ոչ էլ ժողովրդի ընտրյալ է, մենեջեր է, որին սխալմամբ տվել են քաղաքապետի պաշտոնը »,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ գնալու են մինչև վերջ։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է