Ամուլսարն ամեն գնով բացելու են
«Հրապարակ» թերթը գրում է. «Նկատո՞ւմ եք` «Լիդիանը» խիստ ակտիվացրել է փիառ-կոմպոնենտը, նկարահանված ռոլիկները, որոնք արձանագրում են, որ Ամուլսարի՝ շրջակա միջավայրին պատճառելիք ռիսկերը խիստ կառավարելի են, պտտվում են նոն-ստոպ ռեժիմով. թերեւս նկատել եք նաեւ, որ քաղակտիվիստները, այսպես ասած` սորոսականները, դրսի հրահանգով հետ են քաշվել, մնացել է տեղացի պայքարողների փոքր խումբը` Ջերմուկից ու Գնդեվազից, որոնք ցայտնոտի մեջ են»,- ասաց մեր աղբյուրը:
Որքա՞ն ժամանակ է, ինչ սորոսականները հետ են քաշվել։ «Մոտ 15 օր կլինի»: Ինչո՞ւ։ «Իշխանությունների հետ դրսի ինվեստորները վերջնական «իտոգի» են եկել հանքը շահագործելու հարցում․ իշխանությունն ասել է` մենք դեմ չենք, դուրս մղեք ակտիվիստներին, նախորդ գիշերվա դեպքերը դրա «ապրոբացիան» էին՝ «Լիդիանը» փորձեց իր աշխատողներին մտցնել տարածք, ոստիկանները եկան-կանգնեցին մեջտեղը։
Փորձեր էլի կլինեն, ընդ որում՝ դարձյալ գիշերով»: Կարո՞ղ է հանգեն բախումների: «Չգիտեմ, կարծում եմ` ամեն գնով բացելու են»: Ո՞վ է շահում դրանից՝ նախագահ Արմեն Սարգսյա՞նը։ «Չեմ կարծում»։ Այդ դեպքում ո՞րն է իշխանությունների շահը։ «Բյուջեն դատարկ է՝ «Լիդիանը» լուրջ հարկեր մուծող ընկերություն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է