Մեղադրանքը չենք ընդունում, վիճարկելու ենք և պաշտպանելու ենք մեր շահերը. պաշտպանը՝ Արթուր Դանիելյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին
Պետք է Հատուկ քննչական ծառայությանը հարցնել, թե ինչպես է ստացվել, որ մեղադրանքը առաջադրվել է ոչ թե հարձակվողի նկատմամբ, այլ նրա, ում վրա հարձակվել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Արթուր Դանիելյանի նկատմամբ ՀՔԾ-ի առաջադրած մեղադրանքին:
Պաշտպանը նշեց, որ այս հարցում քաղաքական ուղղորդում է տեսնում, ինչը մեր երկրում շատ տարածված է, իսկ հեղափոխությունից հետո ավելի լայն թափ է ստացել: «Մեղադրանքը չենք ընդունում, վիճարկելու ենք և շատ ակտիվ ձևով պաշտպանելու ենք մեր շահերը»,-ասաց նա և նշեց, որ քանի որ չի կարող նախաքննության տվյալները հրապարակել, ավելի մանրամասն չի կարող հայտնել:
Ավելի վաղ Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և նշել.«Մի քանի օր առաջ Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի և տեղում դոփող քրեական գործի մասին իմ գրառմանը հետևեց ՀՔԾ կայքակնային արձագանքը, սակայն ճիշտ հակառակ՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:
Քննչական մարմինը ինձ և Արթուրին նախազգուշացրել է նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին, ու թեպետ դեպքի գրեթե բոլոր հանգամանքները հանրությանը վաղուց հայտնի են, այդուհանդերձ հիմա զերծ կմնամ մանրամասները հայտնելուց ու մեկնաբանելուց:
Այս մեղադրանքը իրավաբանորեն սնանկ է, քանի որ Արթուր Դանիելյանը ինչ ասել է, չի ասել հենց այնպես, անպատճառ, այլ կրկնել է դեպքի նախորդ օրը ՀՀ ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի հնչեցրած բառերը: ՀՔԾ այս տրամաբանությամբ, խուլիգանության համար մեղադրանք պետք է առաջադրվի նաև Է.Մարուքյանին, ճիշտ է նույն հոդվածի 1-ին մասով, քանի որ նա բռնություն, ոնց որ թե, չի կիրառել: Էլ չեմ խոսում այն բացահայտ հանգամանքի մասին, որ առաջին հարվածը Արթուրինը չի եղել:
Եթե մոտակա օրերին ՀՀ գլխավոր դատախազը չդիմեց Ազգային ժողովին Ա.Սիմոնյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով, ապա պետք է եզրահանգել, որ Հայաստանի «ոչ թավշյա» քաղաքացիներին հանցավոր ոտնձգությունների դեպքում չի մնում այլ ելք, քան դիմել համափաչ և իրավաչափ ինքնապաշտպանության»:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիլյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի արդյունքում Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ ։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է