Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել
«Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանին այսօր՝ հուլիսի 27-ին, մեղադրանք է առաջադրվել:
Այս առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ ՀՔԾ-ում ինձ մեղադրանք առաջադրեցին և վերցրեցին անձնագիրս, քանի որ որպես խափանման միջոց վերցրել են ստորագրություն չհեռանալու մասին: Ինձ մեղադրանք է առաջադրվել ԻՆՁ վրա հարձակման միջադեպի առթիվ: Միակ մեղադրյալը ես եմ: Խոսքը էն միջադեպի մասին է, երբ մի անբարոյականի վաստակ ու համատեղության պետ. պաշտոնյա ինձ փողոցում հարվածել էր...»:
Հիշեցնենք, որ խոսքը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ այս տարվա ապրիլի 29-ին տեղի ունեցած միջադեպի մասին է: վերջիններիս հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)) եւ 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը)։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է