Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր
Հայաստան

Կարող են ռուս և համաշխարհային գրականությունն իրար միացնել, բայց հայ ժողովուրդն արժանի է, որ լինի առանձին Հայ գրականություն առարկա. Վարդան Դևրիկյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրային քննարկման ներկայացված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը քննարկվում է մասնագետների և հասարակության շրջանում:

Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի կարծիքով՝ այս նախագիծը ևս կանցնի այն ճանապարհը, ինչ անցել է «Գիտության և կրթության» մասին օրենքը:

«Սկզբում այն անընդունելի էր, անգամ քննարկման ենթակա չէր, այնուհետև կետ առ կետ որոշակիորեն հղկվեց, և այս պահին, ճիշտ է, դեռ էլի համաձայնություն չկա գիտական հանրության զգալի մասի կողմից, բայց ուրվագծվում է, որ վերջում ինչ-որ մի հայտարարի կգանք: Կարծում եմ՝ այս հայեցակարգը ևս կանցնի նույն ճանապարհը, պարզապես այս օրենքը մեթոդաբանական մի շարք հարցեր քննարկելու մղիչ ուժը դարձավ: Դրանցից ամենակարևոր հարցն այն էր, թե մենք ինչպե՞ս ենք պատկերացնում հայ գրականության դասագրքերը: Հիմնականում փորձագիտական կողմից այսպիսի միտք էր հայտնվում, որ մի շարք հեղինակներ բարդ են, դժվար են, հնարավոր չէ այդ հեղինակներին դպրոցներում անցնել, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ գոնե հայ գրականության մեջ՝ ներառյալ Նարեկացին, չկա մեկ հեղինակ, որն այնքան բարդ լինի, որ հնարավոր չլինի բացատրել: Հարցը բացատրելու սկզբունքներն ընտրելն է, և ես կարող եմ վստահեցնել, որ Գրականության ինստիտուտն անհատույց, անշահախնդիր ձևով մասնագիտական ցանկացած օժանդակություն կարող է ցուցաբերել, և ինչ հեղինակ որ ասեն՝ պարզ ձևով շարադրենք, և այդ շարադրանքը կարելի է դնել համապատասխան մեթոդական դասագրքային ձևի մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Դևրիկյանը:

Նրա խոսքով՝ հայ գրականության սկզբնավորումն անպայման պետք է սկսվի դիցաբանական շրջանից, Գողթան երգերից, Վահագնի ծնունդից:

Ինչ վերաբերում է Հայ գրականություն առարկան Գրականություն կոչելուն՝ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը նկատեց.

«Ես մեթոդիկայի դպրոցական դասագրքերի մասնագետ չեմ, բայց կարդացի, որ նախորդ տարիների գրքերի վրա էլի հայ բառը չի եղել, հիմա եթե այդպես է՝ մեծ թերացում է: Հայ բառն անպայման պետք է ավելացվի, որովհետև «գրականություն» հասկացություն չկա: Տարբեր ժողովուրդների գրականություններ կան և համաշխարհային գրականություն կա: Հովհ.Թումանյանն այսպիսի միտք ունի. «Գրականությունը թեև հայրենիք չունի, բայց ամեն հայրենիք ունի իր գրականությունը: Այնպես որ, պետք է նկատի ունենանք, որ սա մեր հայրենիքի գրականությունն է: Մասնագիտական քննարկումների ժամանակ պետք է երկու հարց առաջ քաշել. մենք գրողներին ի՞նչ չափանիշով ենք ընդունում. միայն գեղարվեստականությա՞ն, թե՞ նաև գաղափարական, դաստիարակչական նկատառումներով, որովհետև արվեստի, գրականության մեջ այսպիսի բան կա.

«Շատ անբարոյական գործեր կարող է գրված լինեն շատ ավելի մեծ գեղարվեստականությամբ, քան հայրենասիրական որոշակի գործեր: Հիմա դպրոցի պարագայում մեր սկզբունքը միայն պետք է լինի ինքնին գեղարվեստականությո՞ւնը, թե՞ նաև դաստիարակչականությունը, որ ՀՀ քաղաքացի, հայրենիքի պաշտպան, համամարդկային բարձր իդեալներով, գաղափարներով տոգորված մարդ դաստիարակի: Այսինքն, առաջնայինը դաստիարակչակա՞նն է լինելու, թե՞ գեղարվեստականությունը»:

Պարզ է, որպես գրականագետ՝ ինձ համար նախընտրելին գեղարվեստականությունն է, սակայն որպես ՀՀ քաղաքացի, հայ մտավորական՝ ես կարծում եմ, որ գեղարվեստականությունը և դաստիարակչականությունը պետք է ներդաշնակ լինեն: Միայն ամպագոռգոռ հայրենասիրությունը մեզ պետք չէ, պետք չէ նաև անիծյալ գեղարվեստականությունը: Այդ առանց իդեալի, գաղափարի գեղարվեստականությունը մենք կարող ենք անցնել բուհերում, մարդն առօրյայում կարող է կարդալ: Բայց դպրոցում գրականությունը պետք է ունենա դաստիարակչական նշանակություն և կապի հայրենիքի հետ:

Րաֆֆին «Կայծերի» «Հայ հայրենիքը» բաժնում այսպիսի մի միտք ունի. ասում է՝ «Ցանկացած երկիր ավելի լավ է, հայը ուր գնա ապրելու՝ ավելի լավ կապրի: Բայց հայերն ամեն դեպքում ինչո՞ւ են մնում իրենց հայրենիքում, որովհետև այստեղ են իրենց ավանդույթները, նախնիների գերեզմանները, և այս բոլորն արտացոլվում է գրականության միջոցով: Մենք, քանի որ մեր հայրենիքում ենք մնում և պաշտպանում ենք այն, դրանում հսկայական դեր ունի նաև գրականությունը և հայ ժողովրդի պատմությունը, ուստի այդ առարկաները պետք է ամենաբարձր մակարդակով անցնեն»:

Քանի որ հայ և համաշխարհային գրականությունը նախագծում միաձուլված են, Վարդան Դևրիկյանն այլ առաջարկ ունի.

«Գուցե առանձին առարկա լիներ, անհեթեթություն է դա՝ զուգակցում չէ, լղոզում է: Կարող են ռուս և համաշխարհային գրականությունն իրար միացնել, բայց հայ ժողովուրդն իր հսկայական գրականությամբ արժանի է, որ լինի առանձին Հայ գրականություն առարկա: Վստահ եմ, որ փոփոխությունների ընթացքում սա էլ դուրս կգա»,- եզրափակեց Գրականության ինստիտուտի տնօրենը: