Հայկ Սարգսյանը հերքել է իր կապը հանգստյան գոտու և երեկույթի հետ
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ՝ Սևանա լճի ափին տեղի ունեցած երեկույթի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մակունցը նշեց, որ Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ որևէ միջոցառում չի կազմակերպել:
«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ: Նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել, գտնվում է մի քանի օրով հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ են հանգստանում: Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել՝ մի պահ գտնվելով մարդաշատ վայրում, որտեղ եղել է առանց դիմակի: Հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել»,- ասաց Մակունցը:
Լիլիթ Մակունցը հավելեց, որ հասարակական վայրում առանց դիմակի լինելու հանգամանքով, Հայկ Սարգսյանը, հավանաբար, արդեն տուգանվել է:
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե նշված հանգստյան գոտին պատկանում է հենց պատգամավոր Հայկ Սարգսյանին, Մակունցը նշեց, որ Սարգսյանն այդ տեղեկությունները ևս հերքել է իր հետ զրույցում:
«Իմ հարցին ի պատասխան Սարգսյանը հերքեց, որ որևէ կապ ունի` թե՛ հանգստայն գոտու, թե՛ միջոցառման կազմակերպման հետ»,- նշեց Լիլիթ Մակունցը:
Հուլիսի 27-ին համացանցում լուսանկարներ և տեսանյութեր են հայտնվել Սևանա լճի ափին գտնվող լողափերից մեկում կազմակերպված երեկույթից, որտեղ գտնվող անձինք, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առանց պաշտպանիչ դիմակի են:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է