Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր
Հայաստան

Գյումրու մաքսատան կառուցման համար նախատեսվածից կրկնակի ավելի գումար է ծախսվել՝ 5․1 մլրդ դրամ, շինաշխատանքներն արվել են հիմնականում առանց մրցույթի

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ Գյումրու մաքսատան կառուցման աշխատանքների համար կառավարությունը գումար է հատկացրել մի ՍՊԸ-ի, որն անգամ լիցենզիա չի ունեցել, բայց կապ ունի ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանի հետ։ Մինասյանի խոսքով՝ մաքսատան ճարտարապետական հաշվարկային աշխատանքներն արել է «Ալտրիում թիմ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը Կառավարությունից գումար է ստացել մեկ անձից գնման ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Ընդ որում, Միքայել Մինասյանը նշել էր, որ Կառավարության կողմից գումար տրամադրելուց հետո է միայն «Ալտրիում թիմ» ՍՊԸ-ն ստացել համապատասխան լիցենզիա։

«Դա մի կազմակերպություն է, որը երբեք չի մասնակցել որևէ տենդերի, երբեք չի արել որևէ խոշոր պետական աշխատանք, և որը լիցենզիա է ստանում ՀՀ պետական մարմիններից օգոստոսի 26-ին։ Նիկոլ Փաշինյանը իր կառավարության որոշմամբ լիազորում է մի կազմակերպության, որը նույնիսկ լիցենզիա չունի։ «Ալտրիում թիմ» ՍՊԸ-ն, ըստ օդում կախված լուրերի՝ ուղիղ բարեկամական կապերով կապված է մեր սրտի ՊԵԿ փոխնախագահ, Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի և ՊԵԿ-ում դրածո՝ Շուշաննա Ներսիսյանի հետ։ Այս մարդիկ գողանում են 30 մլն նախագծային աշխատանքները»,- ասել էր Միքայել Մինասյանը։

Հիշեցնենք, որ 2019-ի ապրիլին Արարատյան մաքսատան-վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների Նորագավիթի բաժանմունք այցից հետո վարչապետի Նիկոլ Փաշինյանի հրահանգով ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացի կազմակերպումը տեղափոխվեց Գյումրի։ Հիմնավորումն այն էր, որ նախորդ տարի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից ՀՀ տրանսպորտային միջոցների ներմուծման աննախադեպ աճի արդյունքում Նորագավիթում տեղակայված մաքսատնում գոյանում են մեծ հերթեր: Նախնական հաշվարկներով՝ տվյալ սպասարկման կենտրոնի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման համար անհրաժեշտ է եղել ներգրավել շուրջ 2.2 մլրդ դրամ, սակայն, ինչպես Tert.am-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, թիվը հետագայում կրկնապատկվել է։

Կառավարությունը 2019-ի օգոստոսի 1-ի նիստում 181 մլն դրամ է հատկացրել մաքսատան ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար, որից 34 մլն դրամը մեկ անձից գնման ձևով և գնման գործընթացին մասնակցելու համար հրավեր ուղարկել «Ատրիում թիմ» ՍՊԸ-ին։

Պետական գնումների էլեկտրոնային ARMEPS համակարգից տեղեկանում ենք, որ «Ատրիում թիմի» հետ պետական մարմիններից պայմանագիր է կնքել միայն ՊԵԿ-ը՝ թվով 7 պայմանագիր, ընդհանուր 54 մլն 450 հազար դրամի։ Դրանք են՝

1 - Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ - 33 մլն 950 հազար դրամ

2 - Կենտրոնի կառուցման աշխատանքների (1-ին փուլ) կատարման նկատմամբ հեղինակային հսկողության ծառայություններ – 4 մլն 300 հազար դրամ

3 - Կենտրոնի կառուցման աշխատանքների (1-ին փուլ 3-րդ մաս) կատարման նկատմամբ հեղինակային հսկողության ծառայություններ – 2 մլն դրամ

4 - Կենտրոնի կառուցման աշխատանքների (1-ին փուլ 3-րդ մաս) կատարման նկատմամբ հեղինակային հսկողության ծառայություններ - 100 հազար դրամ

5 - Հեղինակային հսկողության ծառայությունների պայմանագիր – 6 մլն դրամ

6 - Հեղինակային հսկողության ծառայությունների պայմանագիր – 5 մլն 500 հազար դրամ

7 - Հեղինակային հսկողության ծառայությունների պայմանագիր՝ – 2 մլն 600 հազար դրամ։

Թեև ընկերությանը մեկ անձից գնման ընթացակարգով Կառավարությունը օգոստոսի 1-ին 34 մլն դրամ է տրամադրել նախագծանախահաշվային աշխատանքների համար, սակայն «Ատրիում թիմը» «քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման» լիցենզիա ստացել է օգոստոսի 26-ին՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով։

168․am-ի տեղեկություններով, Հայկ Դալլաքյանը, ով 2011 թվականին միացել է «Ատրիում թիմին» և որի անվամբ բացված էլեկտրոնային փոստը tender-monitoring կայքում ցայսօր կցված է «Ատրիում թիմ» ՍՊԸ-ին, Շուշանիկ Ներսիսյանի ազգականն է (Հայկ Դալլաքյանի և Շուշանիկ Ներսիսյանի տատիկները հարազատ քույրեր են):

Նախագծային աշխատանքների համար 181 մլն դրամ տրամադրելու որոշումից մեկ շաբաթ անց՝ 2019-ի օգոստոսի 8-ի նիստում Կառավարության պետական բյուջեից նախնական հատկացրեց 966 մլն 480.8 հազար դրամ։ Կրկին մեկ անձից գնման ձևով գնման գործընթացին մասնակցելու համար հրավեր է ուղարկվել շինարարական աշխատանքների կատարման համար «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին։

Ըստ Hetq.am-ի՝ «Մերձմոսկովյանը» Գյումրի քաղաքի ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամ Արտակ Ադամյանի հոր՝ Արամ Ադամյանի ընկերությունն է։ «Մերձմոսկովյան» ընկերությունը մինչ մաքսատան շինարարական աշխատանքները, ըստ ARMEPS-ի՝ պայմանագրեր է ունեցել Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Սակայն Պետական եկամուտների կոմիտեի հետ երբևէ պայմանագրեր չի ունեցել։

Օգոստոսի 8-ի նախագծի հիմնավորման մեջ ասվում էր, որ «հաշվի առնելով ծրագրի իրականաց­ման հրատապությունը և դրա կատարման համար ժամկետների սղությունը նախատեսվում է նախագծման աշխատանքները և դրա համապատասխան շինմոնտաժային աշխատանքները կատարել փուլային եղանակով»։

Նախնական հայտարարվել էր՝ նոր մաքսատան ծախսերի համար հատկացվելու է 2․2 մլրդ դրամ, սակայն օգոստոսին կայացված որոշումներից հետո Կառավարության 2019-ի դեկտեմբերի 12-ի նիստում ծախսերը ավելացվել էին ևս 2 մլրդ 32 մլն դրամով։

ՊԵԿ-ի և «Մերձմոսկովյան» ընկերության՝ մաքսատան կառուցման աշխատանքների պայմանագրերը՝

1 – Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքներ (1-ին փուլ) – 937 մլն 407 հազար 520 դրամ

2 - Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքներ (1-ին փուլ 3-րդ մաս) – 424 մլն 85 հազար դրամ

3 - Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում տեղակայված ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման (2-րդ փուլ 2-րդ մաս) աշխատանքներ – 1 մլրդ 294 մլն 25 հազար 700 դրամ

4 - Կապալային աշխատանքներ – 957 մլն 840 հազար դրամ

5 - Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման (2-րդ փուլ 1-ին մաս) աշխատանքներ – 1 մլրդ 512 մլն 583 հազար 400 դրամ

Ընդհանուր՝ 5 մլրդ 125 մլն 941 հազար 620 դրամ /ավելի քան 10.5 մլն դոլար/։

Պայմանագրերն ուսումնասիրելուց հետո Tert.am-ը լրացուցիչ հաստատում ստանալու համար հուլիսի 10-ին հարցում է ուղարկել Պետական եկամուտների կոմիտե, սակայն մինչ օրս ո´չ հարցման պատասխան, ո´չ էլ հարցմանը պատասխանելու ժամկետի երկարաձգման մասին նամակ չենք ստացել։

Կառավարության օգոստոսի 8-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել էր, թե մեկ անձից գնմամբ ինչպես է Կառավարությունը վերահսկողություն իրականացնելու՝ «ճիշտ գին, ճիշտ գումար ծախսվի» նախագծի իրականացման համար։ Այդ ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարզաբանել էր, որ նախագծի նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմել է նախագծողը՝ շուկայական գների հիման վրա, և շինարարը չի որոշել արժեքը։

«Կոմպասս» կենտրոնը «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ուսումնասիրություն-վելուծուրթյուն էր կատարել և պարզել, որ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ 2015-2016թթ. կնքված ճանապարհաշինական պայմանագրերում միջինից բարձր գին է սահմանվել: