Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին էսլակացիան պետք է լինի նախազգուշացում․ ICG
2020 թվականի հուլիսի կեսերին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանին էսկալացիան, որի հետեւանքով զոհվել է ավելի քան տասը մարդ, իսկ կանայք եւ երեխաները ստիպված են եղել փախնել, պետք է դիտվի որպես նախազգուշացում, ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) զեկույցում։
«230-կիլոմետրանոց սահմանի երկու կողմում ապրող գյուղացիները վաղուց ապրում են բախումներից եւ ականներից վախի մեջ։ Միջազգային միջնորդության ջանքերը զգալիորեն անտեսել են սահմանամերձ շրջանները՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի շուրջ տարաձայնությունների վրա։ Սակայն հուլիսյան բռնությունը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է ուշադրություն դարձնել այնտեղ ապրող ավելի քան 150 000 խաղաղ բնակիչների անվտանգության վրա։ Երեւանն ու Բաքուն պետք է բաց լինեն սահմանի երկայնքով փոխշահավետ համագործակցության ուղիներ գտնելու համար։ Հրաձգությունը չպետք է խանգարի նրանց գտնել համագործակցության հնարավորությունը նեղ նախաձեռնությունների շրջանակում, որոնք թույլ են տալիս երեխաներին այցելել դպրոց, ֆերմերներին հավաքել բերքը, հովիվներին արածացնել կենդանիներին եւ այլն։
Երկու կողմերի համար սահմանին բռնություանից կյանքի եւ ունեցվածքի պոտենցիալ արժեքն ավելի բարձր է, քան այլ շրջաններում։ Կողմերից եւ ոչ մեկը չունի ակնհայտ ռազմական առավելություն սահմանագոտում։ Սահմանը գտնվում է երեք հետխորհրդային պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրստանի սահմանին։ Այդկերպ այն հատում են առանցքային ճանապարհները, երկաթգիծը եւ ջրատար խողովակները, որոնք կապվում են նաեւ Ռուսաստանի հետ։ Երկու կողմերը հետաքրքրված են այդ ենթակառուցվածքներում խափանումներից խուսափելուց։
Առաջիկա տնտեսական ճգնաժամը, որը պայմանավորված է կորոնավիրուսով, էլ ավելի մեծ անկայություն է ավելացնում հակասությանը։
Աճող լարվածությունը վաղուց ստիպում է Ադրբեջանին եւ Հայաստանին իրենց սահմանամերձ գոտիներից էմիգրացիան կասեցնելու ուղղությամբ ջանքեր գործադրել։ Երկու կողմերն էլ կառուցել են պաշտպանիչ պատեր հասարակական տարածքների եւ առանցքային ճանապարհների շուրջ, փորել են թաքստոցեր եւ կազմակերպել ճգնաժամային դասընթացներ դպրոցներում։ Նրանք հարկային արտոնություններ են տվել, սուբսիդավորել են, այլ նախաձեռնություններ են իրականացրել զարգացումը խթանելու եւ ֆերմերներին օգնելու համար։ Սակայն այդ միջոցները բավարար չեն։
Առաջիկա տնտեսական ճգնաժամը, որը պայմանավորված է նոր կորոնավիրուսով, էլ ավելի մեծ անկայություն է առաջացնում հակամարտության մեջ։ Երկարաժամկետ կլիմայական միտումները, հավանաբար, եւս կխորացնեն ջրի եւ վարելահողերի պակասը։ Միայն համագործակցության շնորհիվ Երեւանն ու Բաքուն էապես կարող են փոխել սահմանամերձ գոտիներում ապրող մարդկանց կյանքը։
Այժմ երկու կողմերը չպետք է հրաժարվեն իրենց պայմանավորվածություններից 2018-2019 թվականների։ Այդ պայմանավորվածություններն առաջին անգամ ավելի քան տասնհինգ տարվա ընթացքում կրկին բացել են կապի ուղիղ գծեր երկու մայրաքաղաքների անվտանգության աշխատակիցների եւ քաղաքական ներկայացուցիչների միջեւ։ 2019 թվականին լարվածության թուլացումը հանգեցրել է նրան, որ կողմերն առաջին անգամ համաձայնվել էին հատուկ զսպվածություն ցուցաբերել սահմանի երկայքով բերքահավաքի ժամանակ, ինչը թույլ էր տվել համեստորեն ընդլայնել գյուղատնտեսությունը։
Ներկայում նոր բռնությունը սպառնում է մարդկանց գոյատեւման միջոցներին, որոնք բախվում են անհնարին ընտրության հետ՝ թողնել սեփական բերքը փտելու կամ վտանգել կյանքը։
Եթե երկու երկրներն ընդլայնեին հաղորդակցումը՝ ներառելով դրանում նախազգուշացնող հաղորդագրություններ, ինչպիսիք են ծանուցումներ պլանավորված աշխատանքների կամ բերքահավաքի ժամկետների մասին, նրանք կարող էին խուսափել հետագա անախորորժություններից կամ էսկալացիայից։
Ժամանակի ընթացքում դա կարող էր նաեւ հանգեցնել բարի կամքի ձեւավորման, ինչը թույլ կտա ապահովել հետագա սահմանափակ համագործակցություն փոխադարձ շահ ներկայացնող ոլորտներում, ինչպիսիք են ջրամատակարարման խիստ կարեւոր ենթակառուցվածքների վերանորոգումը եւ գյուղատնտեսական տարածքների ականազերծումը։
Հուլիսյան բախումներն ամենալուրջ բախումներն են երկու կողմերի միջեւ 2016 թվականին, ինչպես նաեւ պարունակում են ռիսկ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերաբերմունքի խստացման։ Սահմանին դիվանագիտական առաջընթացն ավելի հեշտ է գրանցել, քան Լեռնային Ղարաբաղում առաջընթացը, սակայն նաեւ այդ փուլում դա անհրաժեշտ նախադրյալ է»,-նշվում է զեկույցի մեջ։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է