Սնանկության դատարանում բոլորն անհանգիստ են․ աղմկահարույց բացահայտումների հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Սնանկության դատարանի դատավորների շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Ինչպես հայտնի է, հուլիսի 20-ին կալանավորվեց Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը, կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել նաեւ մեկ այլ դատավորի՝ Արա Կուբանյանի նկատմամբ, որը, սակայն, մերժվեց:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում եւ հատկապես Սնանկության դատարանում բոլորն անհանգիստ են:
Բանն այն է, որ Սնանկության դատարանում տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներից հետո պարզ է դարձել, որ տեղի է ունեցել ներքին դիտում, այսինքն՝ աշխատասենյակներում տեսախցիկներ են տեղադրված եղել, եւ այդկերպ են հետեւել դատավորների խոսակցություններին ու տեղաշարժերին:
Եվ հենց դրանից հետո է, որ դատական համակարգում դատավորներն արդեն սկսել են միջանցքներում խոսել, քանի որ վախենում են, թե իրենց էլ կարող են հսկել, տեսախցիկներ տեղադրել, եւ նրանք շունչները պահած սպասում են, թե ով կարող է լինել հաջորդ «զոհը»:
Հիշեցնենք, որ Արա Կուբանյանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար, իսկ Նարինյանը՝ 4 հոդվածով, եւ երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է