Կաթողիկոսը տարօրինակ եւ անակնկալ է որակել առարկայի դասավանդման շուրջ տեղի ունեցածը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթն իր հուլիսի 15-ի համարում գրել էր, որ կրթական նոր չափորոշիչների եւ, մասնավորապես, Հայ եկեղեցու պատմություն առարկայի հետագա ճակատագրի շուրջ բանակցությունների համար կաթողիկոսի հետ հանդիպման էին գործուղել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին եւ մի քանի պատգամավորների:
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ կաթողիկոսի եւ իշխանությունների միջեւ ավելի են սրվում հարաբերությունները, եւ հանդիպման ժամանակ Գարեգին Բ-ն հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման մասով այլ պայմանավորվածություն են ունեցել, իսկ հիմա մամուլից այլ բան են իմանում, եւ այն, ինչ պայմանավորվել են, տեղի չի ունենում:
Մենք տեղեկացանք, որ կաթողիկոսը տարօրինակ եւ անակնկալ է որակել առարկայի դասավանդման շուրջ տեղի ունեցածը, նաեւ հստակ բարձրաձայնել է, որ իրենք չեն ընդունում նոր չափորոշիչները եւ այն առաջարկը, որի համաձայն՝ այս առարկան պետք է դասավանդի Հայոց պատմություն առարկայի հետ:
Ավելին, կաթողիկոսը նաեւ նկատել է, թե պետք չէ շտապել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից կրթական նոր չոփորոշիչներն ընդունելու հարցում, այլ պետք է քննարկել եւ դրանց մասնակից դարձնել նաեւ Եկեղեցու ներկայացուցիչներին: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունների եւ Եկեղեցու միջեւ դեռ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է