Անլուրջ են համարում դիմակով եթեր դուրս գալու պարտադրանքը
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, արտերկրյա, հատկապես ռուսական լրատվամիջոցներում առնվազն տարօրինակ են որակում այն փաստը, որ հայաստանյան հեռուստաընկերությունների հաղորդավարները ստիպված են եթեր դուրս գալ դիմակներով:
Թերթի հետ զրույցում ռուսաստանցի հայտնի լրագրողներից մեկն ասում էր, թե սկզբնական փուլում իրենց մոտ էլ է նման վիճակ եղել, սակայն շատ կարճ ժամանակ անց պատկան մարմինները հասկացել են, որ անհեթեթություն է դիմակով հաղորդում վարելը, հատկապես, երբ հաղորդավարը փաստացի միայնակ է (օպերատորները, որպես կանոն, առնվազն 3 մետր հեռու են լինում, իսկ ռեժիսորներն ու սպասարկող անձնակազմը այլ տարածքից են հետեւում):
Իսկ եթե նույնիսկ զրուցակից կա, ապա նրանց միջեւ հեռավորությունը հաստատ հնարավոր է ապահովել 1,5-2 մետրի միջակայքում: Մեր զրուցակցի խոսքով, իրենց ապշեցրել է, որ հայաստանյան երկու հեռուստաընկերություն տուգանվել է հաղորդավարի՝ եթերում դիմակ չկրելու պատճառով: Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե դա կարող է հոգեբանական նշանակություն ունենալ հանրության վրա՝ դիմակ կրելու եւ հակահամաճարակային կանոնները պահպանելու տեսանկյունից, թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային փորձագետները լուրջ չեն համարում:
Ի դեպ, հավելենք, որ այս օրերին լուրջ քննարկումներ են ընթանում նաեւ բացօթյա տարածքներում եւ անձնական օգտագործման մեքենաներում դիմակ կրելու պարտադրանքի նպատակահարմարության թեմայով:
Ընդունելով հանրային փակ տարածքներում դիմակի անհրաժեշտությունը՝ շատերը կոչ են անում հանել դրսում եւ սեփական մեքենայում (ոչ տաքսիներում) ընտանիքի անդամների հետ երթեւեկելիս (կարող են փաստաթուղթ ստուգել) դիմակի պարտադրանքը: Երեկվանից առկա են նշյալ դեպքերում դիմակ կրելուց հրապարակային հրաժարումների մասին հայտարարություններ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է