Ի՞նչ պայմանավորվածություն է Ադրբեջանն ուխտադրուժ կերպով խախտել
Հենց առաջին օրվանից մենք տարածել էինք տեղեկություն, որ ԱԳ նախարարը սերտ կապի մեջ է ԵԱՀԿ համանախագահների հետ, ես իմ ասուլիսներում ասել եմ, թե աշխատանքներ ենք իրականացրել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ, շփումներ են եղել նաեւ ռուս համանախագահի հետ, նաեւ ռազմական շրջանակների հետ են եղել շփումները, եւ մենք ասել ենք, որ եղել է հրադադարի պայմանավորվածություն, որը խախտվել է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով սոցցանցի օգտատիրոջ՝ «հուլիսի 12-ի միջադեպից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց Ադրբեջանի կողմից հրադադարը ուխտադրուժ կերպով խախտելու մասին, ի՞նչ պայմանավորվածություն է եղել, որ Ադրբեջանը խախտել է ուխտադրուժ կերպով» հարցին։
Նախիջեւանի տարածքում հայտնված Նարեկ Սարդարյանին վերադարձնելու համար ինչ է արվում հարցին ի պատասխան, Աննա Նաղդալյանն ասել է, որ կապ են հաստատել Նախիջեւանի իշխանության հետ, հարցը գտնվում է Հայաստանում Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի գրասենյակների տիրույթում եւ գաղտնիությամբ պայմանավորված ոչինչ չի կարող ասել, նաեւ նրա առողջական վիճակի վերաբերյալ։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է