Իրավունք չունենք թերագնահատելու հակառակորդին. գեներալ Օգանովսկի
Մեր զինված ուժերն իրենց գործողությունները փայլուն կատարել են, սակայն որևէ դեպքում մենք իրավունք չունենք թերագնահատելու հակառակորդին։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)՝ անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում շուրջ մեկ շաբաթ տեղի ունեցած մարտական գործողություններին։
Դիտարկմանը, թե այս գործողությունների արդյունքում հակառակորդի կրած կորուստներն արդյոք հի՞մք են տալիս ենթադրելու, որ ադրբեջանական բանակը մարտունակ չէ, գեներալ Օգանովսկին արձագանքեց։
«Մեր զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարել են, սակայն որևէ դեպքում մենք իրավունք չունենք թերագնահատելու հակառակորդին։ Իրենք ժամանակին մեզ թերագնահատել են և ընկել են լուրջ պրոբլեմի մեջ. չի կարելի երբեք թերագնահատել թշնամուն»,–հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհել էր, թե մի քանի հազարանոց ցույցի ֆոնին զինվորագրվել ցանկացել են ընդամենը 150-ը, Արցախի ազատամարտիկների միությունը հայտարարել էր, որ կամավորների ավելի քան տասներեք հազարանոց բանակը պատրաստ է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրել Արցախի Հանրապետության զինված ուժերի շարքերը և կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է