Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազների բացարկի մասին միջնորդությունը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազներ Պետրոս Պետրոսյանի եւ Գեւորգ Բաղդասարյանի բացարկի մասին միջնորդությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, միջնորդությունը ներկայացրել է տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը: Բացարկը պայմանավորված է մեղադրողների սուբյեկտիվ վերաբերմունքի հետ: Նա մանրամասն նշեց այն խախտումները, որոնց հետ բախվել է իր վստահորդը, նրան պատճառված վնասը հաստատող փաստաթղթերի բացակայությունը, այն փաստը, որ գործի շրջանակներում քաղաքացիական հայց ներկայացնելու նրա իրավունքները սահմանափակվել են: Ընդ որում, քննությունը եւ վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջոցներ չեն ձեռնարկել խախտումները շտկելու ուղղությամբ: Ելնելով թվարկածից՝ Էդուարդ Ասլանյանը դատախազներ Պետրոս Պետրոսյանի եւ Գեւորգ Բաղդասարյանի բացարկի միջնորդություն ներկայացրեց:
Դատավորը միջնորդությունը համարեց անհիմն եւ մերժեց այն: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը 13:00-ին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է