Ադրբեջանցիք սարքեցին իրենք իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին ու խայտառակ եղան. Գեներալ Դանիել Բալայան
Hermes 900 իսրայելական անօդաչուն խոցել է մեր համալսարանի անցած տարվա շրջանավարտը: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը:
Հարցին, թե արդյոք այդ զինվորը պարգեւատրվելո՞ւ է, Բալայանը նշեց, որ մարտից անմիջապես հետո մարդկանց չեն պարգեւատրում. որոշումները կլինեն ավելի ուշ՝ վերլուծությունների արդյունքում, ըստ արժանիքների. «Ամեն դեպքում մենք չենք կռվում պարգեւների համար: Ամենամեծ պարգեւն այն է, որ ադրբեջանցին մեր հողը չգա: Այս կռիվն ադրբեջանցիք սարքեցին իրենք իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին ու խայտառակ եղան: Փետը վերցրել էին ու մեղվի բունն էին խառնում: Թե ինչու նման բան արեցին, ես չհասկացա: Արեցին ու իրենց պատիժը ստացան»:
Գեներալի խոսքով, բոլոր ուղղություններով կարող է հակառակորդը սադրանքի գնալ, բայց մեր ստորաբաժանումները պատրաստ կանգնած են: «Մենք հիմա ունենք բոլոր միջոցները եւ գիշերային դիտարկման, եւ ամեն ինչ, նաեւ ռաւդիոհետախուզություն: Այսինքն նրանց չի հաջողվի հանկարծակի հարվածել, կամ հարձակվել»,-ասաց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է