Այս տարի համալսարանների ո՞ր բաժիններում են մնացել թափուր տեղեր
Հայաստանում ընդունելության քննությունների վերջնական արդյունքներն արդեն ամփոփվել են եւ հայտնի են, թե որ բուհերում են մնացել թափուր տեղեր եւ որքան:
Այդ թափուր տեղերի համար կարող են դիմել հիմնական մրցութային փուլից դուրս մնացած դիմորդները։ Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային եղանակով՝ հուլիսի 20-22-ը, ժամը 18։00-ը։
Dimord.am կայքում մանրամասն նշված է, թե որ բուհի որ ֆակուլտետներում են մնացել թափուր տեղեր եւ որքան են դրանք:
Մասնավորապես, Երեւանի պետական համալսարանում թափուր տեղեր են մնացել 27 մասնագիտությունների համար, ամենից շատ թափուր տեղը՝ դեկորատիվ կիրառական արվեստ մասնագիտության համար՝ 32 տեղ։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (Պոլիտեխնիկ) կա 36 մասնագիտության թափուր բաժին։ Ամենից շատ տեղերը կա փոխադրումների եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպում եւ կառավարում մասնագիտության համար՝ 33 թափուր տեղ։
Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էլ կա շուրջ 8 մասնագիտության թափուր տեղ, «Շինարարություն» մասնագիտության բաժնում թափուր է ռեկորդային՝ 410 տեղ:
Հայկական պետական մանկավարժական համալսարանում էլ կա 34 թափուր տեղեր ունեցող բաժիններ՝ լոգոպեդիա, զբոսաշրջություն, կենսաբանություն, ռեժիսուրա, օպերատորություն. լրագրություն, սոցիոլոգիա եւ այլ մասնագիտությունների բաժիններում։ ռեկորդակիրը «պատմություն» բաժինն էր, որտեղ կա 64 թափուր տեղ:
Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում էլ այս տարի կա 14 ֆակուլտետներ, որտեղ կան թափուր տեղեր։ «Մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու և գրականություն» բաժնում թափուր է 47 տեղ:
Շիրակի պետական համալսարանում թափուր տեղեր կան է 24 մասնագիտությաններում: Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնում թափուր է 21 տեղ:
Վանաձորի պետական համալսարանում էլ կան10 թափուր տեղերով բաժիններ:
Գավառի պետական համալսարանում կան 16 թափուր տեղերով բաժիններ:
Գավառի պետական համալսարանում այս տարի մնացել է 9 թափուր տեղով ֆակուլտետ։
Գորիսի պետական համալսարանում կա 10 թափուր ֆակուլտետ։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էլ մնացել է 7 բաժին, որտեղ թափուր տեղեր կան: Ընդ որում, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում թափուր է 224 տեղ, իսկ Ագրարային ճարտարագիտություն ֆակուլտետում՝ 19:
Հայ-ռուսաական համալսարանում մնացել է 8 թափուր ֆակուլտետ, որոնց թվում են քաղաքագիտություն, զբոսաշրջություն, ֆինանսներ, թյուրքագիտություն, արաբագիտություն հնդկագիտություն, իրանագիտություն:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է