Ճիշտ կլիներ, որ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների վերաբերյալ 3 խորհրդարանական խմբակցություններով միասնական ուղերձ հղեինք միջազգային հանրությանը
Ընդդիմությունը սահմանում լարված օրերին իրեն պահեց այնպես, ինչպես պիտի պահի իր երկրի ապագայով մտահոգ ընդդիմությունը: «Բարգավաճ Հայաստան»-ից որևէ մեկը չփորձեց ստեղծված իրավիճակից դիվիդենտ քաղել, ավելին՝ մեր հնարավորությունների և ռեսուրսների շրջանակում մենք փորձեցինք համախմբման կոչերով հանդես գալ և ամեն մեկս մեր տեղում մեր գործն արեցինք. Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես՝ որպես միջազգային կառույցում աշխատող պատգամավոր, ամեն ինչ արեցի այս օրերի ընթացքում միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի ագրեսիվ դիվերսիոն գործողությունների վրա սևեռելու համար: Դիմեցի միջազգային տարբեր կառույցներ՝ երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն արդեն պաշտոնապես պատասխանեց: Երեկ կրկին պաշտոնական նամակով դիմել եմ բոլոր կառույցներին Ադրբեջանի հերթական ագրեսիվ հայտարարության՝ Մեծամորի ատոմակայանի ռմբակոծելու հետ կապված: Պետք է ասեմ, որ այդ հայտարարությունը առաջացրել է բավական մտահոգություն միջազգային կառույցներում»,- նշեց նա:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է, որ ընդդիմությունն այս ընթացքում ինքնակազմակերպվել է, և յուրաքանչյուրն իր գործն է արել: Սակայն ճիշտ կլիներ, որ այս իրավիճակում բոլորը նստեին կլոր սեղանի շուրջ և փորձեին ամենաճշգրիտ և ռացիոնալ լուծումները գտնել, բայց դրա համար պետք է արվի առաջին քայլը, և անհանդուրժողականության և միմյանց հանդեպ թշնամանքի մթնոլորտը հաղթահարվի.
«Ճիշտ կլիներ, որ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների և քաղաքական էլիտայի արած հայտարարությունների վերաբերյալ երեք խորհրդարանական խմբակցություններով միասնական ուղերձ հղեինք միջազգային հանրությանը: Հիմա էլ ուշ չէ, թող իմ կոչը լինի ԱԺ ղեկավարությանը ստեղծված իրավիճակի համար, քանի որ ես չեմ կարծում, որ Ադրբեջանը դասեր է քաղելու: Հատկապես «Չմիավորված երկրների շարժման համակարգող բյուրո»-ի հայտարարությունը բավականին մտահոգիչ էր մեզ համար: Մենք պետք է ճիշտ կոդեր ուղղենք միջազգային հանրությանը, և ոչ թե այս իրավիճակում ամեն քաղաքական ուժ, գործիչ, օգտվելով իր կապերից, առանձին հայտարարություն անի»:
Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով օրերս Մոսկվայի «Ֆուդ Սիթի» շուկայում հայերի` գյուղատնտեսական ապրանքների վաճառքն արգելելու խնդրին, նշեց, որ բեռնատարների վարորդները և ֆերմերներն առաջինն իրեն են դիմել, և գիշերը իր էջում տեղեկացրել է խնդրի մասին.
«Ես մինչև լուսադեմ զբաղված եմ եղել Ռուսաստանի տարբեր քաղաքների մեր հայրենակիցներին միմյանց կոնտակտներ փոխանցելով: Պետք է նշեմ, որ Ադրբեջանը Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքների՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Վորոնեժ, Վոլգոգրադ, սեփականատերերի հետ ուներ պայմանավորվածություն, որ տարբեր անհեթեթ պատճառաբանություններով թույլ չտային մեր բեռնատարների մուտքը տարածք: Սակայն ինձ զարհուրեցնում է այն հանգամանքը, որ երբ սոցիալական կայքերում տեղադրվում էր տեղեկություն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը կամ Սամվել կարապետյանը տարածքներ են տրամադրել Ռուսաստանում մեր գյուղմթերքներն իրացնելու համար, և հանրության գերակշիռ մեծամասնությունը ողջունեց՝ համարելով հայրենասեր մարդու քայլ, գտնվեցին մարդիկ, որ նույնիսկ այդ նախաձեռնությունը փորձեցին նսեմացնել: Դա տոտալ անհանդուրժողականության և թշնամանքի ամենածայրահեղ դրսևորումն է»,-ասաց նա:
Պատգամավորի կարծիքով՝ շատ կարևոր է, որ իշխանությունը հասկանա, որ այդ ատելությունը տանում է երկիրն ուղղակի փակուղի, և այն միասնությունը, որ հայ ժողովուրդը ցույց տվեց գյուղացիական ֆերմերներին հայտարարված պատերազմի ժամանակ, դրվագային բնույթ չկրի.
«Այս հարցում կարևոր առաքելություն ունի իշխանությունը, ոչ թե պետք է սնել, այլ պետք է թշնամանքի արմատները արմատախիլ անել: Մենք այսօր ներքին թշնամիներ չունենք, մենք ունենք արտաքին թշնամիներ: Եթե մենք մեր ռեսուրսները վատնենք անընդհատ ներքին տարաձայնությունների վրա, ապա արտաքին թշնամու դիմաց մենք դուրս ենք գալու ոտաբոբիկ»,- եզրափակեց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է