Իջևանում ձևավորված տեղեկատվական կենտրոնն այսօր ավարտեց իր աշխատանքները
Իջևանում ձևավորված տեղեկատվական կենտրոնը այսօր ավարտեց իր աշխատանքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի լիարժեք գործունեությունը հնարավոր դարձավ ֆանտաստիկ թիմային աշխատանքի շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ Արծրուն Հովհաննիսյանին, Շուշան Ստեփանյանին, Աննա Նաղդալյանին և նրանց աջակցող թիմերին։
Շնորհակալ եմ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի թիմին, ում կատարած մեծածավալ աշխատանքը թեև չի հանրայնացվում, սակայն հսկայական նշանակություն ունեցավ հատկապես այս օրերին ։ Շնորհակալ եմ նաև Առաջին ալիքին ուղիղ հեռարձակումները ապահովելու համար, Տավուշի մարզպետարանին՝ բազմաբնույթ աջակցության համար:
Հատուկ շնորհակալություն ընդդիմադիր դաշտում գտնվող այն գործընկերներին, ովքեր վերջին օրերին մի կողմ դրեցին ներքաղաքական հարցերը և կարևոր աջակցություն ցուցաբերեցին տեղեկատվական կենտրոնին։ Բոլորիս համագործակցությունը կարծում եմ տվեց իր արդյունքները։ Անշուշտ, եղան որոշ բացթողումներ, որոնք վերլուծելու և հասկանալու ժամանակ դեռ կունենանք։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է